Լրահոս
Օրվա լրահոսը

«Տեսնես ինչո՞ւ են սրանք ու թուրքերն այդքան սարսափում դաշնակցությունից, այս էլ 135 տարի»․ Լիլիթ Գալստյան

Մարտ 31,2026 23:40 Share

ՀՅԴ Բյուրոյի անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրում է.

«Ըստ էության Արման Բաբաջանյանի համար զրպարտելը մնայուն գործելաոճ է, ես կասեի՝ հոգեվիճակ ․․․

Դեռևս 16.07.2021թ․ դատարանը պարտավորեցրել է Արման Բաբաջանյանին հրապարակայնորեն ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ ԽՆԴՐԵԼ ՀՅ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԻՑ, ինչպես նաև կուսակցության ԳԵՐԱԳՈՒՅՆ ՄԱՐՄՆԻ ԲՈԼՈՐ ԱՆԴԱՄՆԵՐԻՑ՝ ՀՅԴ հասցեին հնչեցրած, իրականությանը չհամապատասխանող վիրավորական արտահայտությունների համար։ Դատարանն անգամ ներողության տեքստն է սահմանել։

15․09․2022թ վճռով դատարանը պարտավորեցրել է նույն Ա․ Բաբաջանյանին, հրապարակային ներողություն խնդրել Խոսրով Հարությունյանից՝ զրպարտելու միջոցով նրա պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին պատճառած վնասի համար։

Ա․ Բաբաջանյանի կյանքի այլ իրավական դրվագներին և մանրամասների չեմ անդրադառնում, բայց գոնե այս երկու դրվագները և վերջինիս շարունակվող վարքն ինձ թույլ է տալիս բարձրաձայնել, որ վերջինս զրպարտողի և սուտ տեղեկություններ տարածողի վարքն հաղթահարելու դժվարություն ունի։ Հոգեբանության մեջ սա որակվում է որպես լատենտ հոգեվիճակ։

Օրերս իշխանական խոսափողին տված հարցազրույցում նույն Ա․ Բաբաջանյանը՝ հատելով բարոյականության հնարավոր կարմիր գծերը, ստի և զրպարտանքի հերթական ճափաբաժնով թունավորեց հայ մարդուն։

Ականջահաճո հաստատում անելով, թե «չի կարելի անարգել իրավակարգն ու օրենքը», վերջինս բառիս բուն իմաստով անցավ զառանցանքի ու կեղծիքի, թե ընդդիմությունը Հայաստանը զրկում է սուբյեկտայնությունից և պատարազմ է բերելու։ Սա կարելի էր արհամարհել, որպես հրապարակ նետված պրոպագանդիստական դատարկախոսություն։  Ի վերջո հանձնառություն ունեն՝ բեմադրել 15մլն եվրոյանոց հիբրիդային պատերազմ:

Բայց սույն անձը, որին արդեն մեկ անգամ դատարանը պարտավորեցրել է ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԻՑ ներողություն խնդրել, շարունակում է նույն ոճով զրպարտելը, թե Դաշնակցության մեջ ինչքան Նաիրի Հունանյաններ կան։ Նողկալի է․․․և այսքա՜ն չհարգել սեփական անունը։

Իսկապես, տեսնես ինչո՞ւ են սրանք ու թուրքերն այդքան սարսափում դաշնակցությունից, այս էլ 135 տարի․․․»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031