2026 թվականի հունվարի 14-ը ուշագրավ օր է Արմեն Գրիգորյանի ղեկավարած Ստեփանավան համայնքապետարանի գործունեության մեջ։ Նույն օրը կնքվել են երկու պայմանագրեր, որոնք, առաջին հայացքից, վերաբերում են նույն ծրագրին՝ Չայկովսկի և Մյասնիկյան փողոցների հիմնանորոգման նախագծային գործընթացին, սակայն դրանց ֆինանսական հարաբերակցությունը հարցեր է առաջացնում։
Մասնավորապես՝
• նախագծանախահաշվային փաստաթղթերի փորձաքննության ծառայության համար ծախսվել է 259,999 դրամ,
• նույն փաստաթղթերի մշակման և կազմման խորհրդատվական ծառայության համար՝ 600,000 դրամ։
Թվերի համադրությունը ենթադրում է ակնհայտ անհամաչափություն. խորհրդատվությունը գնահատվել է ավելի քան կրկնակի թանկ, քան փորձաքննությունը, որը, մասնագիտական տեսանկյունից, հաճախ ենթադրում է ոչ պակաս բարդ և պատասխանատու աշխատանք։
Հատկանշական է, որ երկու ծառայություններն էլ վերաբերում են նույն ենթակառուցվածքային նախագծին՝ Չայկովսկի և Մյասնիկյան փողոցների հիմնանորոգմանը, ինչը ենթադրում է միասնական տեխնիկական շղթա։ Այդ պարագայում տրամաբանական հարց է առաջանում՝ ինչ մեթոդաբանությամբ կամ հիմնավորմամբ է խորհրդատվական բաղադրիչը արժևորվել զգալիորեն բարձր։
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։


















































