Ապրիլի 2-ին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը ընդունել է Հայաստանի և Ղազախստանի արտաքին գերատեսչությունների բազմակողմ համագործակցության վարչությունների միջև քաղաքական խորհրդակցությունների անցկացման նպատակով Հայաստանում գտնվող Ղազախստանի ԱԳ նախարարության Բազմակողմ համագործակցության վարչության տնօրեն Դիդար Տեմենովի գլխավորած պատվիրակությանը:
ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է, որ խորհրդակցությունների անցկացումը վկայում է միջազգային կազմակերպությունների և բազմակողմ հարթակների շրջանակներում երկու երկրների միջև համագործակցության խորացման փոխադարձ պատրաստակամության մասին:
ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը զրուցակցին է ներկայացրել միջազգային կազմակերպությունների շրջանակներում ՀՀ առաջնայնությունները, անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությանը՝ ընդգծելով փոխկապակցվածության օրակարգի առաջմղման կարևորությունը:
Հանդիպմանը նախորդած քաղաքական խորհրդակցությունների ընթացքում երկու երկրների ԱԳ նախարարությունների բազմակողմ համագործակցության վարչությունների ղեկավարներն անդրադարձ են կատարել միջազգային կազմակերպությունների, այդ թվում՝ ՄԱԿ-ի և ԵԱՀԿ-ի շրջանակներում համագործակցության օրակարգային հարցերի լայն շրջանակին։
Կարդացեք նաև
Մտքեր են փոխանակվել կայուն զարգացմանը և բնապահպանությանն առնչվող հարցերում առաջնայնություններին, ինչպես նաև Հայաստանում և Ղազախստանում նախատեսվող միջազգային համաժողովների, այդ թվում՝ Երևանում այս տարի կայանալիք ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին (COP17) ընդառաջ գործադրվող ջանքերի և իրականացվող նախաձեռնությունների շուրջ:
ՀՀ ԱԳՆ


















































