Սուրբ Աննա եկեղեցում Նիկոլ Փաշինյանի հետ միջադեպի արդյունքում կալանավորված դպրոցական Դավիթ Մինասյանին տեղափոխել են «Նաիրի» ԲԿ․ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Դավիթի մայրը։
Դավիթն, ինչպես հայտնի է, կյանքի հետ անհամատեղելի առողջական խնդիրներ ունի եւ այս օրերի ընթացքում մի քանի անգամ նրան տարբեր հիվանդանոցներ են տեղափոխել։ Այժմ Դավիթին տեղափոխում են «Նաիրի» ԲԿ՝ ընտանիքի խնդրանքով․ նա իր ողջ բուժումն այդ բուժհաստատությունում է անցել մշտապես։
Այսօր առավոտյան Դավիթին «Արմավիր» ՔԿՀ-ից տեղափոխել էին «Աբովյան» ՔԿՀ, ապա Աբովյան քաղաքի հիվանդանոց։ Պաշտպան Լուսինե Մարտիրոսյանն Aravot.am-ին ասաց, որ Դավիթին «Աբովյան» ՔԿՀ են տեղափոխում, որպեսզի ապահովվեն նրա կրթության իրավունքը։
Լուսինե Մարտիրոսյանը նաեւ տեղեկացրեց, որ գիշերը Դավիթի ինքնազգացողությունը կրկին վատացել է, նրան պաշտպաններից Վարդուհի Էլբակյանն է այցելել․ «Հիվանդություններ կան, որոնք ես ուղղակի չեմ կարող հրապարակել, ու անգամ մենք չէինք իմացել, որ որոշ վիրահատություններ է տարել, և երեկ իմացանք այդ մասին»,-ասաց պաշտպանը:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































