Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի ու Իրաքի միջեւ հարաբերությունները դինամիկ զարգանում են. Մոհամմադ Ալ-Շեյխլի

Ապրիլ 03,2026 15:22 Share

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանն ապրիլի 3-ին հանդիպել է ՀՀ-ում Իրաքի Հանրապետության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Մոհամմադ Ալ-Շեյխլիի հետ:

Ողջունելով հյուրին` Սարգիս Խանդանյանը նշել է, որ երկու երկրների ժողովուրդների բարեկամական հարաբերությունները մշտապես ամուր հիմք են եղել Հայաստանի եւ Իրաքի միջեւ փոխգործակցության շարունակական զարգացման համար: Նա ընդգծել է Հայաստանի եւ Իրաքի միջեւ միջպետական ու խորհրդարանական հարաբերությունների զարգացման եւ ընդլայնման կարեւորությունը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Մոհամմադ Ալ-Շեյխլին նշել է, որ Հայաստանի ու Իրաքի միջեւ երկկողմ հարաբերությունները դինամիկ զարգանում են, ինչն արտահայտվում է նաեւ մի շարք համաձայնագրերի եւ փոխըմբռնման հուշագրերի ստորագրմամբ:

Երկուստեք նշվել է, որ արդի աշխարհաքաղաքական եւ տարածաշրջանային իրավիճակում երկու երկրները մեծապես կարեւորում են տարածաշրջանում խաղաղության հաստատումը` ընդգծելով, որ այն կարեւորագույն պայման է պետությունների բարգավաճման եւ փոխշահավետ համագործակցության համար:

Միջխորհրդարանական հարաբերությունների զարգացման համատեքստում շեշտվել են պատգամավորական բարեկամական խմբերի ու փոխայցերի առանցքային նշանակությունը, ինչպես նաեւ Հայաստան-Իրաք խորհրդարանական բարեկամական խմբերի փոխգործունեությանն ուղղված ծրագրերի ակտիվացումը:

ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930