«Հաջորդ նիստին կներկայացնեք այս տարվա ծախսերի ձեր ֆինանսական հաշվարկները եւ կբացատրեք, թե հավելյալ ֆինանսական միջոցներն ինչի համար են հարկավոր, ինչն է սխալ հաշվարկվել, կամ եթե սխալ չի հաշվարկվել, խնդրում եմ ամբողջականը ներկայացնեք հաջորդ շաբաթվա ընթացքում »,- Երեւանի քաղաքապետարանի գործակարգավարան խորհրդակցության ժամանակ «Երեւան Ավտոբուս» ՓԲԸ-ի տնօրեն Բեգլար Կիրակոսյանին դիմեց Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
«Վարորդների հավաքագրման պրոցեսին վարորդների բացակայությունն անընդունելի է: Մենք արդեն իսկ քննարկել ենք պարոն Գրիգորյանի հետ, եւ հուսով եմ, որ այն անձնակազմը, որ ձեզ պետք է հանձնենք հավաքագրման պրոցեսը գրագետ եւ ճիշտ հունի վրա դնելու համար, իր արդյունքները կտա: Պարոն Կիրակոսյան, հավաքագրումից կախված են արտաժամյա վճարումները: Չի կարող լինել մի իրավիճակ, երբ մեր բոլոր աշխատակիցներին, մեր բոլոր վարորդներին նորմալ վճարում ենք արտաժամյաներով, բայց իրենք որեւէ կերպ որեւէ պրոցեսի չեն մասնակցում, մասնավորապես հավաքագրման պրոցեսին չեն աջակցում: Սա իրականում նրանց մեղքը չէ, ձեր դրվածքն է, որի մասին առաջին օրվանից ասել եմ, որ անընդունելի է»,- «Երեւան Ավտոբուս» ՓԲԸ-ի տնօրենին նախատես Ավինյանը:
Մանրամասն՝ տեսանյութում.
Կարդացեք նաև
Գործակարգավարական խորհրդակցությունն ամբողջությամբ.
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

















































