«Մենք հաճախ սոցիալական ցանցերում հանդիպում ենք ահասարսուռ տեսարանների, թե ինչպես է Երեւան քաղաքի կանաչ ֆոնդը վերանում, չնայած որ վերջին տարիների ընթացքում Երևանի կանաչ ֆոնդը մոտավորապես 21000 ծառով և 60 000 քմ տարածքով ավելացել է»,- Երեւանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հեգնեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության պետ Սիրարփի Հայկազյանը նշեց, որ 2025 թ. նոյեմբերից մեկնարկել են Նուբարաշենի խճուղուն հարող 8.5 հա տարածքում անտառաշերտի ստեղծման աշխատանքները, որոնք իրականացվում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարության կողմից բնապահպանական հարկի մասհանումներից, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի համաֆինանսավորմամբ: Հայկազյանը նաեւ ներկայացրեց, որ նախատեսում են տնկել շուրջ 10000 ծառ, ու մինչ այս պահը իրականացվել են 50 խորանարդ մետր ծավալով ջրավազանի, պոմպակայանի եւ ոռոգման համակարգի անցկացման աշխատանքներ:
Մանրամասն՝ ստորեւ.
Կարդացեք նաև
Գործակարգավարական խորհրդակցությունն ամբողջությամբ.
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

















































