Լրահոս
Օրվա լրահոսը

Սերտիֆիկատով տուն ձեռք բերել հնարավոր չէ, եթե մարդը լրացուցիչ միջոցներ չունի. Արցախի ԱԺ պատգամավորները հանդիպել են արցախցիների հետ

Ապրիլ 06,2026 11:43 Share

Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը

Ապրիլի 4-ին Արմավիրում տեղի ունեցավ հերթական հանդիպումը Արցախի մեր հայրենակիցների հետ։

Սոցիալական խնդիրները, ինչպես և մյուս մարզերում, նույնն են՝ համակարգային և փաստացի անլուծելի։ Արձանագրում ենք, որ սերտիֆիկատով բնակարան կամ տուն ձեռք բերել հնարավոր չէ, եթե մարդը լրացուցիչ միջոցներ չունի։ Կառուցապատումը գործնականում բացառված է, իսկ բանկ դիմելու դեպքում առաջադրվում է գրավի պահանջ, որն անհաղթահարելի խոչընդոտ է։ Փաստացի փոքր կազմով ընտանիքների բնակարանային հարցը մնում է փակուղում։

Չլուծված է նաև աշխատանքի խնդիրը՝ մնալով արցախցիների առջև կանգնած ամենաբարդ մարտահրավերներից մեկը։ Դրան գումարվում է «քաղաքացիության» պարտադրանքը, որը գործող իշխանությունները ոչ միայն պարտադրել են, այլև միտումնավոր բարդացրել դրա ստացման գործընթացը։

Մեր առաջարկները չեն փոխվում․ այս խնդիրները կարող են լուծում ստանալ միայն այն դեպքում, երբ արցախցիները կդիտարկվեն որպես առանձին սոցիալական խումբ՝ բռնի տեղահանվածներ, և կարիքների գնահատումը կիրականացվի հենց այդ տրամաբանությամբ։
Սակայն սոցիալական խնդիրներից բացի, անթույլատրելի է նաև նախընտրական գործընթացներով արցախցիների պառակտումը։ Առավել ևս, երբ իշխանությունների ճնշումների տակ են հայտնվում հատկապես նրանք, ովքեր աշխատանք ունեն։

Եվ ամենակարևորը՝ ինչպես մեր բոլոր հանդիպումներում, այնպես էլ Արմավիրում, պահանջը հստակ է ու անփոփոխ․վերադարձ Արցախ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930