Լրահոս
Օրվա լրահոսը

«Կալանքի տակ պահելուն բժիշկը չի կարող արձագանքել, բայց Դավիթը լավ չէ, ունի գլխացավեր, չի կարողանում նստել»․ փաստաբան

Ապրիլ 09,2026 14:02 Share

«Այսօր առավոտյան եմ այցելել Դավիթին, գլխացավեր ուներ, գանգատներ ուներ։ Կարճ եմ հանդիպել, ասաց՝ անընդհատ ուզում է քնել։ Այժմ պալատում է, բայց չի կարողանում նստել, քանի որ գլխապտույտներ ունի»,- ՀՀ գլխավոր դատախազության դիմաց Դավիթ Մինասյանի ազատ արձակման պահանջով բողոքի ցույցի ժամանակ հայտարարեց մարտի 29-ին Սուրբ Աննա եկեղեցում Նիկոլ Փաշինյանի հետ միջադեպի գործով մեղադրյալ, երկու ամսով կալանավորված 12-րդ դասարանցի Դավիթ Մինասյանի պաշտպան Լուսինե Մարտիրոսյանը։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը մերժեց հանդիպել ցուցարարներին: Նրանք Դավիթ Մինասյանին ազատ արձակելու կամ կալանքը տնային կալանքով փոխարինելու պահանջով իրենց դիմումը՝ տեղում հավաքված 150 ստորագրություններով փոխանցեցին դատախազություն։

Լուսինե Մարտիրոսյանն ասաց, որ բժշկական փաստաթղթերը ստացել են, օրինակներն ուղարկել են Վերաքննիչ քրեական դատարան․ «Կարծում եմ՝ այսօր դատարանը որոշման հրապարակման օր կնշանակի։ Ակնկալում ենք, որ դատարանը, այս բացառիկ հանգամանքները հաշվի առնելով, շտապողականություն կդրսևորի»։

Փաստաբանն ասաց, որ չի ուզում հրապարակել բժշկական փաստաթղթերը, բայց վստահեցրեց՝ բժշկական ախտորոշումը մտահոգիչ է․ «Դավիթը լավ չէ։ Կալանքի տակ պահելուն բժիշկը հիմա ուղղակի չի կարող անդրադառնալ։ Կան հիվանդություններ, որոնք իրավական տիրույթում են»։

Նա ասաց, որ այժմ իրենց համար առաջնայինը Դավիթի կյանքի ու առողջության խնդիրն է, հետո կանդրադառնան կրթության իրավունքին․ «Դավիթին ազատ արձակելու հիմքերն առկա են, կանեն, թե՝ ոչ, չգիտեմ։ Ի սկզբանե Դավիթը չպիտի կալանավորվեր, քանի որ դրա հիմքերը չկային»։

Փաստաբանը հայտնեց, որ Դավիթի եղբայրը՝ Միքայելը, այժմ շատ ծանր հոգեբանական վիճակում է․ «Երկվորյակ եղբայրներ են, հիմա Միքայելն իր աղոթքներով եղբոր կողքին է»։

ՀՀ գլխավոր դատախազության դիմաց Դավիթ Մինասյանի ազատ արձակման պահանջով բողոքի ցույցն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930