Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեծ անարդարություն կա Դավիթի և նրա եղբոր հանդեպ․ ամեն մեկս կարող ենք նման գրոհի ենթարկվել իշխանության կողմից»․ Լիլիթ Բլեյան

Ապրիլ 09,2026 15:44 Share

«Սա բոլորիս քաղաքացիական պարտքն է, քանի որ մեծ անարդարություն կա Դավիթի և նրա եղբոր հանդեպ։ Մենք պիտի հասկանանք՝ Դավիթի և եղբոր դեպքը ցույց է տալիս, թե ինչքան փխրուն է քաղաքացու պաշտպանությունը»,- ՀՀ գլխավոր դատախազության դիմաց Դավիթ Մինասյանի ազատ արձակման պահանջով բողոքի ցույցի ժամանակ հայտարարեց երգահան Լիլիթ Բլեյանը՝ անդրադառնալով մարտի 29-ին Սուրբ Աննա եկեղեցում Նիկոլ Փաշինյանի հետ միջադեպի գործով մեղադրյալ, 12-րդ դասարանցի Դավիթ Մինասյանի՝ երկու ամսով կալանավորմանը։ 

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը մերժեց հանդիպել ցուցարարներին: Նրանք Դավիթ Մինասյանին ազատ արձակելու կամ կալանքը տնային կալանքով փոխարինելու պահանջով իրենց դիմումը՝ տեղում հավաքված 150 ստորագրություններով փոխանցեցին դատախազություն։

Լիլիթ Բլեյանը՝ անդրադառնալով Սուրբ Աննա եկեղեցու բակում տեղի ունեցած միջադեպին, ասաց․ «Ընդամենը մի տոն օր եկեղեցի գնալով՝ մարդը կարող է հայտնվել իր հանդեպ անսպասելի միջադեպի կենտրոնում։ Մարդը գնացել էր պատարագ լսելու, տոն օր էր, փխրունությունը, որ մեր քաղաքացու պաշտպանությունն ունի, մեր ժամանակների ամենաբնորոշիչ բաներից մեկն է։ Մեր երկիրը դադարում է լինել իրավական երկիր այսպիսով»։

Հարցին՝ արդյոք իրեն ժողովրդավարության բաստիոն հայտարարած երկրում ընդունելի՞ է դատախազի նման պահվածքը, երբ մերժեց հանդիպել քաղաքացիներին, Լիլիթ Բլեյանն այսպես պատասխանեց․ «Ի սկզբանե ժողովրդավարության բաստիոնի դրոշը վերցրած երկիրը չի գնում կալանքը պատժամիջոց դարձնելու ճանապարհով։ Երիտասարդների հետ կատարվածը միայն իրավական չէ, այլ բարոյական անպաշտպանության խնդիր է։ Ամեն մեկս կարող ենք ամեն պահի նման գրոհի ենթարկվել՝ կազմակերպված իշխանությունների, իրավապահ համակարգի կողմից»։

ՀՀ գլխավոր դատախազության դիմաց Դավիթ Մինասյանի ազատ արձակման պահանջով բողոքի ցույցն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930