ՄԱԿ-ի զինաթափման հանձնաժողովի հիմնական նստաշրջանի ընթացքում ՀՀ պատվիրակությունը վերահաստատեց Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրով Հայաստանի ստանձնած պարտավորությունները և ընդգծեց Միջուկային փորձարկումների համապարփակ արգելման պայմանագրի շուտափույթ ուժի մեջ մտնելու կարևորությունը։
Պատվիրակությունը նաև ընդգծեց, որ միջազգային հումանիտար իրավունքը լիովին և առանց բացառության տարածվում է բոլոր զինատեսակների, այդ թվում՝ արհեստական բանականությամբ գործող և ինքնավար գործառույթներ իրականացնող համակարգերի վրա։
Հայաստանը ընդգծեց նաև ռազմական ոլորտում արհեստական բանականության համակարգերի մշակման, տեղակայման և կիրառման գործում մարդկային ներգրավվածության ապահովման կարևորությունը։
ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչություն


















































