ԱԺ նստաշրջանում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը հարց ուղղեց ԿԳՄՍ փոխնախարար Արթուր Մարտիրոսյանին՝ դպրոցական Դավիթ Մինասյանի կալանքի մասին։
«Ավագ դպրոցի սան 18-ամյա Դավիթ Մինասյանը Ծաղկազարդի պատարագի դեպքերի շրջանակներում այսօր գտնվում է կալանքի տակ, կալանավորման ամենադաժան ռեժիմներից մեկում։ Նա ունի լրջագույն առողջական խնդիրներ, որոնք ոչ միայն իր առողջական վիճակով են պայմանավորված: Նաեւ խորը համոզմունք ունենք, որ այդ առողջական խնդիրները ծագել են վարչապետի թիկնազորի անդամներից մեկի կողմից հասցված հարվածի հետեւանքով։ Դավիթ Մինասյանի տվյալները խոսում են այն մասին, որ նա բացառիկ գիտելիքներ ունեցող սան է, եւ, ցավոք սրտի, համակարգը պարզապես լռում է»,- ասաց Լիլիթ Գալստյանը։
Նա հարցրեց Արթուր Մարտիրոսյանին․ «ԿԳՄՍ նախարարությունը՝ որպես կրթական քաղաքականություն իրականացնող նախարարություն, ինչո՞ւ գործուն քայլեր չի ձեռնարկում կամ արդյոք ձեռնարկե՞լ է Դավիթ Մինասյանի խափանման միջոցի առնչությամբ»։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Արթուր Մինասյանը չմոտեցավ ամբիոնին եւ չպատասխանեց հարցին՝ պատճառաբանելով, թե հարցն իր իրավասության շրջանակներում չէ։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


















































