Քրեական արդարադատությունը իջեցրել են զավեշտի մակարդակի. Հակակոռուպցիոն դատարանի մոտ, լրագրողների հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը միացած Մամիկոն Ասլանյանը՝ անդրադառնալով Գոհար Ղումաշյանի ձերբակալությանը։
Մամիկոն Ասլանյանը փոխանցեց` իր ունեցած տեղեկություններով՝ խոսակցությունը գնում է մի գործարանատիրոջ հետ զրույցի մասին.
«Ենթադրաբար, մեր ընկերոջ մասնակցությամբ մի զրույց է, որտեղ խոսում է, որ եթե «Ուժեղ Հայաստանը» հաղթի, ապա դուք կունենաք պատվերներ, դուք կունենաք շատ աշխատանք։ Սա դիտվել է որպես վաղ ընտրակաշառքի խոստում՝ առանց հաշվի առնելու տվյալ գործարանատիրոջ տնտեսական հզորությունները։ Պատկերացրեք՝ քրեական արդարադատությունն ինչ մակարդակի են իջեցրել»։
Մամիկոն Ասլանյանի կարծիքով` ավելի լավ է հումանիզմ սերմանվի, որպեսզի կերակրող մոր նկատմամբ քրեական նման որակի արդարադատություն չիրականացվի. «Թող մի քիչ էլ Փաշինյանի տնտեսությունը թույլ լինի, բայց գոնե մարդկային, մարդասիրական կարմիր գծերը պահպանվեն»։
Մանրամասները` տեսանյութում.
Կարդացեք նաև
«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արթուր Դանիելյանն էլ ասաց, որ անօրինականություններն իրենց համար անսպասելի չեն։
Մանրամասները` տեսանյութում.
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































