ՀՀ ՊՆ մամուլի քարտուղարի ՖԲ գրառումը.
Ապրիլի 14-ին մահացել է զինծառայող Նարեկ Արշակի Հակոբյանը։
Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:
Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին։
Կարդացեք նաև
ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղարի ՖԲ գրառումը.
Ապրիլի 14-ին զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 523-րդ հոդվածի 1-ին մասով (զինծառայողին ինքնասպանության հասցնելը):
Նշանակվել են փորձաքննություններ:
Կատարվում է նախաքննություն՝ դեպքի ամբողջական հանգամանքները պարզելու ուղղությամբ:


















































