Լրահոս
Օրվա լրահոսը

«Պրոբլեմ է այն, որ ադրբեջանցի զինվորը կրակել, վնասել է քաղաքացուն, եթե այդ ամեն ինչը չլիներ, մենք հենց նույն օրը նրան կվերադարձնեինք Ադրբեջանին»

Հոկտեմբեր 08,2026 13:36 Share
Աջակցեք aravot.am-ին

«Տեղի ունեցածն ինքնին պրոբլեմ է։ Ընդ որում, ոչ թե պրոբլեմ է ադրբեջանցի զինվորի մոլորվելն ու անցնելը, այլ պրոբլեմ է այն, որ ինքը կրակել է, վնասել է քաղաքացուն, մարդկանց տուն է մտել։ Ես ասում եմ՝ եթե այդ ամեն ինչը չլիներ, մենք հենց նույն օրը զինվորին կվերադարձնեինք Ադրբեջանին»,- կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողներին ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նա նշեց, որ չի կարծում, թե սա այն հարցն է, որը «խաղաղության գործընթացը» պետք է վտանգի։ Նա դարձյալ մեղադրանքի սլաքներն ուղղեց հայաստանյան ընդդիմության կողմը։ «Ես երեկվա խորհրդարանի քննարկումից սարսափած եմ, որովհետեւ ասում եմ՝ Աստված չանի, մեր մի զինվոր շփոթված անցնի, այս բոլոր քննարկումների, այդ ոչ ադեկվատ հայտարարությունների արձագանքը մենք այդ իրավիճակում ենք տեսնելու։ Այն ժամանակ ասելու եք՝ բա սա՞ է խաղաղությունը։ Ես հույս ունեմ, որ մեր զինվորի հետ նման բան տեղի չի ունենա»,- ասաց Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Անդրադառնալով ՀՀ տարածքում հանցագործություն գործած ադրբեջանցի զինծառայողի հնարավոր արտահանձնման հարցին՝ Փաշինյանն ասաց․ «Այդ ի՞նչ արտահանձնման թեմա է, այդպիսի թեմա ընդհանրապես չկա, մենք չենք քննարկում»։ Նա ասաց, որ Ադրբեջանից եւս արտահանձնման պահանջ չկա։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031