«Այս պահի դրությամբ ԿԸՀ-ն արձանագրե՞լ է հունիսի 7-ի ԱԺ ընտրություններին առնչվող որեւէ դեպք վարչական ռեսուրսի չարաշահման վերաբերյալ եւ զգուշացրել, ծանուցել, տեղեկացրել է, թե՞ ոչ»,- ԱԺ նստաշրջանում ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանին հարցրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։
Նա նշեց, որ բարեգործության հոդվածը վիճահարույց է․ «Մենք դիմել ենք ՍԴ, բայց ՍԴ-ն մերժել է դիմումի ընդունումը։ Բայց ակնհայտ է, որ այս հոդվածի մեկնաբանման անհրաժեշտություն կա։ Պատրա՞ստ եք մեկնաբանել, որպեսզի ընկալելի լինի»։
Վահագն Հովակիմյանն ասաց․ «Վարչական ռեսուրսի չարաշահման որեւէ դեպք մեր կողմից չի արձանագրվել, որովհետեւ սկսենք այն փաստից, վարչական ռեսուրսի հոդվածը կարող է գործել այն պահից, երբ կան թեկնածուներ։ Երբ չունենք թեկնածուներ, ովքե՞ր են այդ չարաշահում անողները։ Երբ կունենանք թեկնածուներ, նոր այդ թեկնածուների գործունեությունը կարողանանք գնահատել»։
Անդրադառնալով բարեգործությանը՝ Վահագն Հովակիմյանը նշեց, որ ԿԸՀ-ն չի կարող ընդհանրական գնահատական տալ․ «Միակ տարբերակը, որը կարող է ԿԸՀ-ն օգտագործել, դա յուրաքանչյուր խնդրի դեպքում առանձին ԸՕ կարգավորումների ներքո գնահատումն է»։
Կարդացեք նաև
«Շատ լավ ասացիք, որ չկան թեկնածուներ, հետեւաբար, վարչական ռեսուրսի չարաշահման փուլը չենք կարող իրագործել։ Նույնը վերաբերում է բարեգործությանը, երկուսի դեպքում էլ թեկնածուի վարքագծի վրա է կառուցված։ Էդ ո՞նց է ստացվում, որ Հակակոռուպցիոն կոմիտեն մարդկանց ձերբակալում է, քիչ է մնում տանի կալանքի, էն դեպքում, երբ չկան թեկնածուները»,- նշեց Մինասյանը։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


















































