Լրահոս
Օրվա լրահոսը

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամներ Գոհար Ղումաշյանի և Վերժինե Ստեփանյանի նկատմամբ կիրառվեց վարչական հսկողություն

Ապրիլ 15,2026 07:51 Share

Դատարանի կողմից վարչական հսկողություն է կիրառվել Գոհար Ղումաշյանի և Վերժինե Ստեփանյանի նկատմամբ եւ մերժվել է տնային կալանքի միջնորդությունը:

Հիշեցնենք, «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանի նկատմամբ տնային կալանք կիրառելու միջնորդություն էր ներկայացվել դատարան։ Այս մասին գրել էր  Հակակոռուպցիոն կոմիտեի խոսնակ Մարինա Օհանջանյանը. «Հաշվի առնելով մեղադրյալ Գոհար Ղումաշյանի օրինական վարքագիծն ապահովող և դրան խոչընդոտող բոլոր հնարավոր հանգամանքները, այդ թվում՝ վերջինիս անչափահաս երեխաներ ունենալը, որպես խափանման միջոց տնային կալանք կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվելու դատարան»:

Բերման ենթարկված Գոհար Ղումաշյանի ամուսինը Հակակոռուպցիոն դատարան էր բերել երկու ամիսը չբոլորած փոքրիկին։

Դատարանը թույլատրել էր բազմազավակ մորը մի քանի րոպեով տեսնել կրծքով կերակրվող փոքրիկին։ Երեխան անհանգիստ է եղել, հավանաբար քաղցած կամ մորը կարոտած։

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի հաղորդագրության համաձայն՝ «Օպերատիվ–հետախուզական ստորաբաժանումների կողմից իրականացված միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ ՀՀ Ազգային ժողովի հերթական ընտրությունները նշանակելու մասին ՀՀ նախագահի հրամանագրի՝ 2026 թվականի փետրվարի 7-ին ուժի մեջ մտնելուց հետո՝ բարեգործություն իրականացնելու օրենսդրական արգելքի պայմաններում, համապետական ընտրություններին մասնակցող ՀՀ տարբեր բնակիչների, բարեգործության անվան տակ, «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամի կողմից այլ անձի օժանդակությամբ 2026 թվականի մարտ ամսվա ընթացքում մի դեպքում անհատույց տրամադրվել է դրամական միջոց, մեկ այլ դեպքում՝ արտոնյալ պայմանով խոստացվել է ծառայության մատուցում։

Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով նախաձեռնվել է քրեական վարույթ, հանրային քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ, ովքեր ձերբակալվել են»:

«Ուժեղ Հայաստան» կուսակցության Վայքի գրասենյակի համակարգող Վերժինե Ստեփանյանը ձերբակալվել էր, նրա նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 3-րդ մասով (հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելը կամ հարկադրելը, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելը, որը կատարվել է իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով):

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Մելոյանի պնդմամբ՝ ի սկզբանե կալանքի միջնորդություն է ներկայացված եղել, բայց հանրային ճնշումը արդյունք տվեց: Կուսակցությունն այս հետապնդումները համարում է քաղաքական և շեշտում է՝ դրանք Սամվել Կարապետյանից Փաշինյանի վախի հերթական դրսևորումն են:   

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930