«Ստի ու կեղծիքի չափաբաժինը իշխանությունները գնալով մեծացնում են: Կա բարոյականության խնդիր, կռի՞վ ունեք մեզ հետ, կռիվ տվեք, ինչի՞ եք կանանց հետ կռիվ անում: Տղամարդկությունից են խոսում, մեր ուժեղ թիմի տղամարդկանց հետ թող կռիվ անեն: Որեւէ հանցակազմ պարունակող արարք չեն թույլ տվել՝ ոչ Գոհարը, ոչ Վերժինեն»,- այսօր Հակակոռուպցիոն դատարանի շենքի բակում լրագրողների հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանին աջակցելու եկած «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի տնօրենի նախկին ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը՝ անդրադառնալով երեկ իր երկու թիմակիցների՝ Գոհար Ղումաշյանի եւ Վերժինե Ստեփանյանի ձերբակալություններին:
Ղազինյանը, անդրադառնալով այսօր Սամվել Կարապետյանի գործով դատական նիստից ունեցած ակնկալիքներին, ասաց. «Տարբերակ չկա ուղղակի: Եթե, իմ տեղեկություններով, նախորդ կալանքի միջնորդության ժամանակ փախուստը որպես հիմք չի եղել, եղել է վկաների վրա ազդեցությունը: Այս դեպքում գործն արդեն դատարանում է, ի՞նչ խնդիր կարող է լինել: Կամ ո՞նց են պատկերացնում Սամվել Կարապետյանը որեւէ վկայի վրա… այն էլ այն դեպքում, որ կապ չունի ներկայացված գործերի հետ»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

















































