Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՀ ներկայացուցիչների հետ հանդիպումները հնարավորություն են տվել ամրապնդել համագործակցությունը՝ ուղղված ՀՀ-ում մակրոտնտեսական և ֆինանսական կայունության ապահովմանը

Ապրիլ 15,2026 15:22 Share

Կենտրոնական բանկի նախագահի տեղակալներ Արմեն Նուրբեկյանը և Հովհաննես Խաչատրյանը ապրիլի 13-ից 18-ը Վաշինգտոնում մասնացում են 2026 թվականի «ԱՄՀ–Համաշխարհային բանկ, Գարնանային հանդիպումներ»-ին:

📌 Այցի ընթացքում պատվիրակությունը, որի կազմում էր նաև Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ Էդգար Մկրտչյանը, հանդիպումներ է ունեցել ԱՄՀ ներկայացուցիչների հետ։

Մասնավորապես, ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավար Ալեքսանդր Թիմանի հետ քննարկվել են մակրոտնտեսական զարգացումների, քաղաքականության առաջնահերթությունների և շարունակվող համագործակցության մասին։

📌 Հանդիպում է տեղի ունեցել նաև ԱՄՀ ներկայացուցիչներ Յարա Գիլքրիստի և Անտոնիո Մանզաներայի հետ, որի ընթացքում քննարկվել են ֆինանսական հատվածի զարգացումները, կարգավորող շրջանակները և ֆինանսական նորարարությունների հետ կապված արդի մարտահրավերները։

👥 Հանդիպումները հնարավորություն են տվել քննարկել կարևոր հարցեր միջազգային գործընկերների հետ և ամրապնդել համագործակցությունը՝ ուղղված մակրոտնտեսական և ֆինանսական կայունության ապահովմանը։

ՀՀ կենտրոնական բանկ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930