Լրահոս
Օրվա լրահոսը

«Վիզաների ազատականացման դեպքում արտագաղթ չենք ունենա, խաղաղություն է՝ արտագաղթը վերաճել է ներգաղթի»․ Արփինե Սարգսյան

Ապրիլ 16,2026 13:03 Share

«Մենք արդեն ստացել ենք ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման շրջանակներում գործողությունների ծրագիրը։ Եվ սա նաեւ վերաբերվում է այն ոլորտներին, որոնք հենց կառավարության բարեփոխումների օրակարգում են։ Խոսքս միգրացիոն ոլորտին է վերաբերվում՝ ապաստանի հարցեր, մարդու իրավունքներ, սահմանների համալիր կառավարում, կազմակերպված հանցավորության ու կոռուպցիայի դեմ պայքար եւ այլն»,- ԱԺ նստաշրջանում կառավարության 2021-2026 թվականների ծրագրի ներկայացման ժամանակ ասաց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։

Նա նշեց, որ առաջին զեկույցի գնահատումը տեղի կունենա մայիսին, ասաց, որ վստահ է՝ դրական արդյունքներ կարձանագրվեն։

«Այս համատեքստում անընդհատ հարց է հնչում՝ չկա՞ մտավախություն, որ վիզաների ազատականացման շրջանակներում մենք կունենանք արտագաղթի ռիսկ դեպի Եվրոպական միություն։ Ես ուզում եմ վստահությամբ նշել, որ նմանատիպ մտավախություն Հայաստանի Հանրապետությունը չունի, որովհետեւ ՀՀ-ում հաստատված խաղաղության, ոլորտային բարեփոխումների արդյունքում է, որ արտագաղթը վերաճել է ներգաղթի։ Եվ այս պայմանների՝ խնամքով պահպանման պայմաններում ներգաղթի միտումները գնալով ավելի կշատանան»,- ասաց նա։

Արփինե Սարգսյանն անդրադարձավ նաեւ նոր կենսաչափական համակարգի ներդրման աշխատանքներին։ Ասաց, որ թռիչքաձեւ զարգացման լուծումներ են նախատեսում այս ոլորտում։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930