Լրահոս
Օրվա լրահոսը

«Չեն տանում զուգարանում սպանում, բայց վնասազերծում են նման խուլիգաններին, որ հանկարծ երկրի ղեկավարի անվտանգությանը վտանգ չսպառնա»

Ապրիլ 16,2026 14:18 Share

«Սուրբ Աննա եկեղեցում Դավիթ Մինասյանի վերաբերյալ այդ հրամանը դո՞ւք եք տվել, թե՞ ոստիկանության պետը։ Դավիթ Մինասյանը դպրոցական է, նման կերպ բերման ենթարկելու կամ ձերբակալելու պատեհությունը ո՞րն է, դա ասֆալտին ծեփելու շրջանակների մե՞ջ է տեղավորվում։ Ոչ միայն այդ երիտասարդի դեպքում, այլ շատ-շատ դեպքերում մենք ականատես ենք լինում նման կերպ մարդկանց բերման ենթարկելուն, որի պատեհությունը չկա»,- ԱԺ նստաշրջանում կառավարության 2021-2026 թվականների ծրագրի ներկայացման ժամանակ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանին հարցրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

Արփինե Սարգսյանն ասաց, որ բերման ենթարկելու պրոցեսը ոստիկանության դասական գործառույթների մեջ մտնող մեթոդ է։ «Ես չեմ պատկերացնում մի երկիր, որտեղ ոստիկանությունը բերման չենթարկի որեւէ քաղաքացու։ Այլ է հարցը՝ պրոցեսը պրոֆեսիոնալ է, պրոֆեսիոնալ չէ, որոշակի շտկումների կարիք կա, թե չկա, բայց կան գործառույթներ, որոնք ոստիկանությունը, անկախ ցուցումից պարտավոր է իրականացնել։ Եվ սա հենց այդ դեպքն է, երբ կա հանցագործության առերեւույթ դրվագ, եւ անձն անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա բերման է ենթարկվել, ձերբակալվել է եւ ներկայացվել քննչական մարմին»,- նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում

Արձագանքեց ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը․ «Պարոն Դանիելյան, արդյոք հարցով դիմե՞լ եք ձեր քաղաքական առաջնորդ Ռոբերտ Քոչարյանին եւ նրան հարցրե՞լ եք՝ երբ Պողոս Պողոսյանի «պրիվետ Ռոբ» արտահայտությունից հետո նրա թիկնապահները մարդուն բերման են ենթարկել զուգարան եւ ծեծելով սպանել, դա իրավաչա՞փ էր։ Արդյոք ձեր քաղաքական թիմի ղեկավարին հարցրե՞լ եք՝ երբ մարտի մեկին «չերյոմուխա 7»-ով ուղիղ կրակոցով ցուցարարներ էին սպանում փողոցում եւ հրազենով կրակում էին բալկոնից նայող մարդկանց, այդ հրամանը նա ուղի՞ղ էր տվել»։

Հակոբ Արշակյանը նաեւ հայտարարեց․ «Խնդրում եմ, մտեք ինտերնետ եւ գտեք, թե երկրի առաջնորդների նկատմամբ նման կերպ ոտնձգություն կատարողների նկատմամբ իրավապահ համակարգերն իրենց տրված իրավական գործիքակազմերի շրջանակներում ինչպես են բերման ենթարկում, ինչպես են հենց այդ պահին վնասազերծում։ Իհարկե, չեն տանում զուգարանում սպանում, բայց վնասազերծում են նման խուլիգաններին, որ հանկարծ երկրի ղեկավարի անվտանգությանը վտանգ չսպառնա»։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930