Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարության գործունեության ծրագրի կատարման ընթացքի մասին զեկույցում տեղ են գտել մտահոգիչ արձանագրումներ. 168.am

Ապրիլ 16,2026 15:35 Share

168.am. Կառավարության 2021-2026թթ. գործունեության ծրագրի 2025 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցում տեղ են գտել ևս երկու ուշադրության արժանի և միաժամանակ մտահոգիչ արձանագրումներ, որոնք վերաբերում են տնտեսության արտահանելի հատվածի հիմնական առանցքային ոլորտներին՝ արդյունաբերությանը և գյուղատնտեսությանը։

Զեկույցի 22-րդ էջում գրված է. «2025 թվականի հունվար-դեկտեմբեր ժամանակաշրջանում արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմել է շուրջ 3,3 տրլն ՀՀ դրամ՝ 2024 թվականի նույն ժամանակաշրջանի շուրջ 3 տրլն ՀՀ դրամի համեմատ աճելով 329,4 մլրդ ՀՀ դրամով կամ 4,7%-ով։

… Մշակող արդյունաբերության ոլորտում աշխատողների թվաքանակը 2025 թվականին կազմել է 94 998 մարդ՝ 2024 թվականի 90 850 աշխատողի համեմատ աճելով 4,148-ով կամ 4,6%-ով»։

Այստեղ կառավարությունը կրկին խուսափել է տալ ամենակարևոր հարցի պատասխանը՝ կառուցվածքային առումով ի՞նչ է կատարվում ոլորտի հետ՝ փոխարենը պարզապես փորձելով ստեղծել դրական դինամիկայի իմիտացիա։ Մասնավորապես, զեկույցում շրջանցվել է առանցքային ցուցանիշը՝ մշակող արդյունաբերության կշիռը ՀՆԱ-ում։ Մինչդեռ հենց սա է կառավարության ծրագրով ամրագրված հիմնական թիրախներից մեկը, այն է՝ 2026 թվականին մշակող արդյունաբերության կշիռը ՀՆԱ-ում հասցնել 15%-ի: Փաստացի պատկերը, սակայն, հակառակն է ցույց տալիս։ Եթե 2020-ին մշակող արդյունաբերության կշիռը կազմել է 12.4%, ապա 2025-ին այն նվազել է մինչև 11%։ Այսինքն՝ ոչ միայն առաջընթաց չկա, այլև արձանագրվել է հետընթաց։ Եվ, հաշվի առնելով ոլորտի առկա դինամիկան, 2026-ի ընթացքում կտրուկ աճ ակնկալելը պարզապես իրատեսական չէ։ Սա նշանակում է, որ կառավարության ծրագրով սահմանված 15% թիրախը մեծ հավանականությամբ չի ապահովվի։

Այս պատկերը հուշում է, որ արդյունաբերության ոլորտում ներկայացված «աճը» չի վերածվում կառուցվածքային փոփոխության, ոլորտի իրական դերակատարումը տնտեսությունում նվազում է։ Սա տնտեսական քաղաքականության ձախողման պարզ ցուցիչ է։

Նույնքան, եթե ոչ ավելի մտահոգիչ է գյուղատնտեսության ոլորտի վիճակը։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930