«Այս գործը Հայաստանի հանրապետությունում դրական ավարտ կունենա, եթե իշխանափոխություն լինի»,- «18 արդարների» գործով նիստի ավարտից հետո, լրագրողների հետ զրույցում ասաց գործով մեղադրյալ Լիդիա Մանթաշյանը։
Գործող իշխանության օրոք նա արդար որոշում չի սպասում եւ եթե ՔՊ-ն Հայաստանում կրկին մնաց իշխանության, կարծում է, որ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի նկատմամբ մեղադրական որոշում է լինելու։ Արձանագրում է՝ թեեւ գործով մեղադրյալները 18-ն են, բայց այս գործը Բագրատ սրբազանի դեմ է։
«18 արդարների գործով» նիստն այսօր չկայացավ, քանի որ ոստիկանությունը չէր ապահովել երկու մեղադրյալների ներկայությունը դատարան։ Լիդիա Մանթաշյանն, որն այս գործով մի քանի ամիս կալանքի տակ էր գտնվում, հիշում է․ «Մեզ, որ 18 հոգիս գտնվում էինք կալանքի մեջ, մեզ բերելն էլ էր խնդիր։ Մենք նույն գործով անցնող անձինք էինք, իրավունք չունեինք նույն մեքենայի մեջ, իրար հետ շփվելով գալ․ գալիս էին ինձ «Աբովյանից» վերցնում, իջնում էինք «Իզմիրլյանից» երկու հոգու վերցնում, գնում էինք «ԿԳԲ» երեք հոգու վերցնում․․․ էն, որ այդքան նստարան էդ մեքենայի մեջ չկա։ Կանգնած վիճակում՝ ոստիկանական մեքենայի մեջ, մեզ բերում-հասցնում էին դատի»։
Ոստիկանության այսօրվա թերացումը Լիդիա Մանթաշյանը բացատրում է «Ուժեղ Հայաստանի» անդամների ձերբակալությունների շարքով։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































