Լրահոս
Օրվա լրահոսը

«18 արդարների» գործով նիստը հետաձգվեց․ ոստիկանությունը չէր ապահովել մեղադրյալների ներկայությունը

Ապրիլ 16,2026 16:55 Share

«Ես երկու անգամ արդեն այս թեմայով խոսել եմ, բայց ուզում եմ արձանագրում անել․ սա ոչ միայն անարգանք է դատավարության մասնակիցների, այս հրաշալի ժողովրդի նկատմամբ, այլ հատկապես՝ դատարանի նկատմամբ»,- «18 արդարների» գործով դատական նիստի ժամանակ հայտարարեց գործով մեղադրյալ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։

«Սա եւս մեկ անգամ ցույց է տալիս, փաստում է այն հանգամանքի մասին, որ իրական դատարանը մեր երկրում արհամարհված է»,- ասաց սրբազանը՝ հիշեցնելով, որ ժամանակին խնդրել էր դատարանից՝ խիստ միջոցներ ձեռնարկել։ Դատավորը խոստացավ՝ իրավասու մարմնին համապատասխան գրությամբ դիմել եւ հարցը կարգավորել։

Մանրամասները՝ տեսանյութում

«18 արդարների» գործով նիստն այսօր չկայացավ։ Ոստիկանությունը չէր ապահովել գործով մեղադրյալներ, տնային կալանքի տակ գտնվողներ Վահագն Չախալյանի եւ Արթուր Սարգսյանի ներկայությունը դատարան։ Մեղադրյալների բացակայության պայմաններում նիստը չի կարող շարունակվել։

Գործով պաշտպանները միջնորդեցին, որ դատավորը փոխի տնային կալանքում գտնվողների խափանման միջոցները վարչական հսկողությամբ, մանավանդ, որ դատավարության 10 ամիսներն ապացուցել են՝ այդ մարդիկ որեւէ նպատակ չունեն խոչընդոտել դատավարության ընթացքը․ «Այսօր արդեն 14 անձ է ձերբակալվել, նախընտրական շրջանում օրեցօր ավելի շատ մարդիկ կկալանավորվեն եւ ոստիկաններն օբյեկտիվորեն չեն կարողանալու այդ գերծանրաբեռնված պայմաններում աշխատել»։

Այս գործով նիստերը նախկինում արդեն մի քանի անգամ հետաձգվել են՝ նույն պատճառով։ Պաշտպանները հիշեցրեցին՝ նախորդիվ դատավորն էլ հայտարարել էր, որ ստիպված կլինի գնալ տնային կալանքում գտնվողների խափանման միջոցների փոփոխության։

Խափանման միջոցների հարցերին դատարանը կանդրադառնա հաջորդ նիստում։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930