Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր ձեւովի» աշխատակիցներին տրված աշխատավարձերը իրավապահները դիտարկել են ընտրակաշառք. փաստաբան

Ապրիլ 16,2026 14:10 Share

«Ընտրակաշառք, բարեգործությունների դրույթի խախտում»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Վահան Հովհաննիսյանը՝ անդրադառնալով այն հիմքերին, որով այսօր վաղ առավոտից «Ուժեղ Հայաստանի» գրասենյակներում իրավապահներն իրականացրել են խուզարկություններ եւ բերման ենթարկել 15 կուսակցականների: 

«Այն օպերատիվությամբ, որ ուժայիններն արձանագրում ու արձագանքում են այս դեպքերին, եթե այս օպերատիվությամբ արձագանքեին մնացած բոլոր դեպքերին, մենք կունենայինք հանցավորության էական նվազում, ինչը չունենք»,- հավելեց Հովհաննիսյանը:

Ըստ նրա՝ այս պահին չկա խոչընդոտ փաստաբանների գործունեության համար, բոլոր բերման ենթարկվածները պաշտպաններով ապահովված են. «Որքան որ նոր քննարկումների արդյունքում հասկացանք, երբ «Մեր ձեւով» հասարակական կազմակերպություն է եղել բարեգործական նպատակներով հիմնված, ծրագրեր են իրականացրել, ներգրավված են եղել որոշակի անձինք, որոնք ստացել են աշխատավարձեր: Այդ աշխատավարձերը դիտարկվել են որպես ընտրակաշառքներ: Միգուցե անձինք աշխատանքային պայմանագրի հիման վրա չեն աշխատել, բայց դա առավելագույնը կարող է դիտարկվել աշխատանքային փոխհարաբերությունների խախտում, որը քրեական տիրույթում չէ»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930