Լրահոս
Օրվա լրահոսը

«Էս ի՞նչ շարժ ա, ընդդիմությունը սենց գալիս-գնում ա, ոնց որ «Պտտվիր կյանքի կարուսել» երգը լինի»

Ապրիլ 16,2026 10:26 Share

ԱԺ նստաշրջանում կառավարության 2021-2026 թվականների ծրագրի ներկայացման ժամանակ Նիկոլ Փաշինյանը պատասխանում է հարցերի։ Ընդդիմադիր պատգամավորները չեն մասնակցում նիստին։

Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ ընդդիմադիր պատգամավորները դահլիճ ելումուտ են անում։ «Էս ի՞նչ շարժ ա, ընդդիմությունը սենց գալիս-գնում ա»,- հարցրեց նա։ «Պարոն վարչապետ, գրանցվում են, որպեսզի աշխատավարձ ստանան, բայց գնում են, որպեսզի չմասնակցեն նիստին։ Մենք 5 տարի ա՝ էդ շարժն ենք տեսնում»,- ասաց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։

«Ոնց որ «Պտտվիր կյանքի կարուսել» երգը լինի, ստեղից մտնում, դուրս են գալիս»,- արձագանքեց Փաշինյանը։

Ռուբինյանն ասաց, որ եթե պատգամավորները չեն գրանցվում, այդ նիստի համար աշխատավարձից զրկվում են․ «Եվ մեր հարգարժան ընդդիմադիրները գրանցվում են, որպեսզի չզրկվեն աշխատավարձից»։

Նիկոլ Փաշինյանը հարցրեց՝ պարգեւավճարից էլ են զրկվո՞ւմ։ Ռուբինյանն ասաց՝ այո։

Մանրամասները՝ տեսանյութում

«Ժողովուրդ ջան, եկեք գրանցվեք գնացեք, վարկ-մարկ կունենաք փակելու։ Կարող ա բենզինը թանկացած լինի, էլ չեմ ասում՝ գնաճի մասին եք խոսում»,- նշեց Փաշինյանը։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930