Լրահոս
Գիշերային զանգ
Օրվա լրահոսը

Ասում են՝ մեր ցուցակի վերջին համարներն ավելի ուժեղ են, քան ուրիշ ցուցակների առաջին հնգյակները. ՀԱԿ-ը ներկայացրեց իր նախընտրական ցուցակը

Ապրիլ 18,2026 12:21 Share

Մեկնարկել է Հայ Ազգային Կոնգրեսի 6(24)-րդ արտահերթ համագումարը: «Մեր համագումարը կարճ է տեւելու, ունենք օրակարգային 2 հարց: Համագումարը պետք է հաստատի նախընտրական ցուցակը: Երկրորդ հարցը ընթացիկ քաղաքական վիճակի եւ ՀԱԿ-ի նախընտրական ցուցակի ներկայացումն ու քննարկումն է»,- նշեց ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը:

ՀԱԿ գործադիր քարտուղար Սամվել Աբրահամյանը ներկայացրեց ՀԱԿ ցուցակը: Նա ասաց, որ արժանավորները շատ են, բայց տեղերը քիչ. «Միշտ հարց է առաջանում, ինչպես մեծ թվով արժանավոր մարդկանց տեղավորել փոքր ցուցակում: Մենք մեկ ամիս աշխատել ենք ցուցակի վրա: Կազմվել է առաջին 60 համարների ցուցակը…Որեւէ սկզբունքային դժգոհություն եւ առարկություն չի եղել»,-ասաց Սամվել Աբրահամյանը:

Առաջին տասնյակում հետեւյալ անդամներն են՝

1․ ՀԱԿ վարչապետի թեկնածու Լեւոն Զուրաբյան

2․ Արամ Մանուկյան

3․ Տաթեւ Զորյան

4․ Սամվել Աբրահամյան

5․ Ավետիս Ավագյան

6․ Եվա Ադամյան

7․ Ալեքսան Հակոբյան

8․ Արամ Բարեղամյան

9․ Լիլիկ Թառլամազյան

10․ Մամիկոն Կանոյան

 Տեսանյութն՝ այստեղ

«Մեր ցուցակում ընդգրկված է Ղարաբաղ կոմիտեի անդամ Ալեքսան Հակոբյանը, սակայն ցուցակում չեք տեսնում վաստակաշատ, կշիռ ունեցող,  քաղաքական ճանապարհ անցած անձանց անուններ, որոնց հաստատ կուզենայիք տեսնել ցուցակում, բանն այն է, որ նրանք երիտասարդ գործիչներին ճանապարհ հարթելու, օգնելու համար ասել են, որ լինելու են ցուցակի վերջում: Նրանք լինելու են մեր հենարանը, եւ լոկոմոտիվը: Խոսքը Վիկտոր Միրումյանի, Վոլոդյա Հովհաննիսյանի, Միքայել Մարտիրոսյանի, Աշոտ Սարգսյանի եւ Արման Մուսինյանի մասին է: Նույնիսկ Կոնգրեսում թեւավոր խոսք է պտտվում, հումորով  ասում են՝ մեր ցուցակի վերջին համարներն ավելի ուժեղ են, քան ուրիշ ցուցակների առաջին հնգյակները»,-ասաց Սամվել Աբրահամյանը:

ՀԱԿ համագումարը՝ ամբողջությամբ

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930