Լրահոս
Օրվա լրահոսը

Արթիկ քրեակատարողականի 39-ամյա կալանավորը հանկարծակի սկանդալ է սարքել, խցի դռան փականը կոտրել

Հոկտեմբեր 28,2026 19:40 Share
Աջակցեք aravot.am-ին

Aravot.am-ի տեղեկություններով, Արթիկ քրեակատարողական հիմնարկի կալանավորներից մեկը՝ 39-ամյա Խ․Զ․-ն, անակնկալի է բերել աշխատակիցներին, անսպասելիորեն անկառավարելի իրավիճակ է ստեղծել։

Հոկտեմբերի 2-ին, առավոտյան ժամը 9․30-ի սահմաններում, քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների կողմից պատժախցային և կարանտինային մասնաշենքում հանձնման-ընդունման և խցերում պահվող անձանց հաշվառման ժամանակ սահմանված կարգով բացվել է խցերից մեկի դուռը, որից հետո կալանավորված Խ․Զ․-ն խնդրել է թույլատրել իրեն խցի աղբը թափել ու հայտնվելով ազատության մեջ՝ հանկարծակի սկսել է անհասցե սեռական հայհոյանքներ հնչեցնել աշխատակիցների հասցեին։

Աշխատակիցները փորձել են կարգի հրավիրել նրան, սակայն ապարդյուն․ չենթարկվելով նրանց օրինական պահանջին՝ շարունակել է հայհոյանքները, որից հետո աշխատակիցներին հաջողվել է նրան խուց տեղափոխել։ Կալանավորը չի հանգստացել, հարվածել ու վնասել է խցի դռան փականը։

Փաստի առթիվ Արթիկի և Անիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ խուլիգանություն կատարելու կասկածանքով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։

Նշենք, որ կալանավորը մայրաքաղաքից է, նախկինում ևս դատված, մեղադրվում է մարդկանց առողջությանն ուղղված հանցագործություն կատարելու մեջ, ավելի կոնկրետ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 166 հոդվածով, որը կոչվում է «Առողջությանը ծանր վնասել պատճառելը»։

Նա Արթիկ քրեակատարողական հիմնարկ է տեղափոխվել 2026 թվականի մայիս ամսից։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել