«Պարոն Փաշինյանը մի պահ աստվածաբան էր, հետո՝ երաժիշտ էր, հիմա ֆինանսական վերլուծաբան է դարձել, ինչքան հասկանում եմ, վերլուծում է բիզնեսների հաջողություննե՞րը։ Գործարարությունից, տնտեսությունից պարոն Փաշինյանը շատ հեռու մարդ է։ Դա, հուսով եմ, իր խորհրդականներն իրեն արդեն ասել են։ Ինքը չի հասկանում՝ ինչպե՞ս է զարգանում տնտեսությունը, ինչպե՞ս են ընկերություններ ձևավորվում, ինքը չի հասկանում՝ ինչպե՞ս է հնարավոր, որ մի մարդ, իր հայրենակիցը, ստեղծի ամենամեծ հայկական կառույցը և անգամ իր կալանքի եղած ժամանակ հարյուրավոր միլիոնների արդյունքներ ապահովի։ Իսկ այդ արդյունքը՝ աշխատանք է»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը։
Հարցը վերաբերում էր Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որով խոստացել էր՝ «մինչև տարեվերջ բոմժ դարձնել» Սամվել Կարապետյանին։
Նարեկ Կարապետյանը Նիկոլ Փաշինյանի ամենօրյա խոսույթում արձանագրել է՝ «խոսքի արժեքի, ցենզի բավական նվազում»։
Հնարավոր հետապնդումներից վախենալու մասին հարցին էլ պատասխանեց․ «50 քննիչ, ութ ամիս՝ բոլոր գործընթացների միջով անցել ենք։ Ի՞նչ նոր բան պիտի լինի։ Ինչ էլ որ լինի, թող լինի, թող երևա, որ մեր ժողովուրդը տեսնի»։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Հիշեցնենք՝ այսօր «Ուժեղ Հայաստան» դաշինքի քաղաքական կուսակցությունների անդամների հանդիպումն էր, որի ժամանակ դաշինքի հետ համագործակցության հուշագիր ստորագրեց նաև «Ապրելու երկիր» կուսակցությունը։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































