Լրահոս
Օրվա լրահոսը

«Ուժեղ Հայաստանը» չի օգտագործի Սամվել Կարապետյանի անունը․ Գոհար Մելոյան

Ապրիլ 21,2026 20:40 Share

Դաշինքով հանդես գալը ունի հիմնական ուղերձ․ դա հանրային համերաշխությունն ու միասնությունն է։

Հնարավոր հետապնդումներից ու նաև ֆորմալ խնդիրներից խուսափելու նպատակով՝ առաջիկա ընտրություններում «Ուժեղ Հայաստան» դաշինքը չի օգտագործի իր վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանի անունը․ այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց դաշինքի նախընտրական ցուցակի երրորդ համարում ընդգրկված Գոհար Մելոյանը։

«Դաշինքով հանդես գալը ունի հիմնական ուղերձ․ դա հանրային համերաշխությունն ու միասնությունն է։ Այսօր մեր երկրում, մեր հանրության մեջ այնպիսի բաժանարար գծեր են առաջացել, որոնք մեզ լավ տեղ չեն տանելու։ Հենց այս նպատակով էլ մենք որոշեցինք հանդես գալ դաշինքի ձևաչափով։ Նաև մի շարք քաղաքական ուժեր արդեն իրենց աջակցությունն են հայտնել մեր քաղաքական ուժին, այնպես որ այս միասնությունն ու համերաշխությունը, որն այստեղ և այս պահին մեկնարկեց, շարունակական է լինելու մինչև մեր հանրային համերաշխության վերջնական հաստատումը՝ ուժեղ Հայաստանում»։

Այսօր հրապարակվեց նաև դաշինքի նախընտրական ցուցակը։ Առաջին տասնյակում են՝ Նարեկ Կարապետյանը, Արամ Վարդևանյանը, Գոհար Մելոյանը, Դավիթ Ղազինյանը, Ռուբեն Մխիթարյանը, Արեգա Հովսեփյանը, Մամիկոն Ասլանյանը, Ավետիս Առաքելյանը, Մարիաննա Ղահրամանյանը, Հայկ Սուքիասյանը, Արգիշտի Դարբինյանը, Իրինա Յոլյանը, Էդգար Ղազարյանը, Տիգրան Աբրահամյանը, Լենա Մաթևոսյանը, Անդրանիկ Գևորգյանը, Լիլյա Շուշանյանը, Գրիշա Թամրազյանը։

«Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակում Սամվել Կարապետյանը ընդգրկված չէ։

«Սամվել Կարապետյանը այս պահի դրությամբ չի համապատասխանում վարչապետի համար ներկայացված ցենզերին, մենք չենք թաքցնում դա»,- ասաց Գոհար Մելոյանը՝ հավելելով, որ իրենք ավելի վաղ բացատրել են՝ Սահմանադրության փոփոխության մեխանիզմով պատրաստվում են հանել միայն Հայաստանի քաղաքացի լինելու սահմանափակող ցենզը և առաջադրել Սամվել Կարապետյանի թեկնածությունը՝ ՀՀ վարչապետի պաշտոնում։

Մանրամասները՝ տեսանյութում

Հիշեցնենք՝ այսօր «Ուժեղ Հայաստան» դաշինքի քաղաքական կուսակցությունների անդամների հանդիպումն էր, որի ժամանակ դաշինքի հետ համագործակցության հուշագիր ստորագրեց նաև «Ապրելու երկիր» կուսակցությունը։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930