Լրահոս
Օրվա լրահոսը

Խաչատուր Սուքիասյանը դատապարտել է Արցախում հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը

Ապրիլ 25,2026 19:14 Share

Ամիրյան փողոցում, որտեղ ընթանում է ապրիլի 24-ի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվանից անմիջապես հետո անցկացվող՝ Նիկոլ Փաշինյանի ազդարարած խորոված փարթին Քաղաքացու օրվա առիթով, ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը,  պատասխանելով լրագրողների հարցերին, դատապարտել է Արցախում հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը, նաեւ նշել, որ դա պետք է արժանանա միջազգային արձագանքի։

«Պետք է ճշտել, թե ի՞նչ աստիճանի են վնասել… Եթե Մայր տաճարն են վնասել, դա արդեն ունի իր գնահատականը, որովհետև մշակութային ցանկացած արժեք, անգամ քարի կտոր, ամբողջ աշխարհում պաշտպանվում է։ Դրա համար կան համապատասխան ինստիտուտներ՝ ՅՈւՆԵՍԿՕ եւ այլ կառույցներ։ Միջազգային հեղինակավոր կազմակերպությունները պետք է պայքարեն նման գործողությունների դեմ»,-նշել է նա՝ անդրադառնալով Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանի մայր տաճարի ավերմանը:

Ի դեպ, Նիկոլ Փաշինյանն էլ օրերս կառավարության նիստից հետո կայացած ճեպազրույցում ասել էր, որ չեն  պատրաստվում պետական մակարդակով միջազգային քննարկման առարկա դարձնել Ստեփանակերտի եկեղեցու ավերման փաստը։

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930