Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հաջորդ օրը Նիկոլ Փաշինյանի ազդարարած խորոված փարթիին մասնակցում էր նաեւ նրա դուստրը՝ Մարիամ Փաշինյանը: Նա լրագրողների հարցերին չցանկացավ պատասխանել:
Հարցին՝ իր համար ընդունելի՞ է ապրիլի 24-ից հետո նման փարթի անելը՝ որպես ՀՀ քաղաքացի, Փաշինյանի ավագ դուստրն ագրեսիվ տոնով ասաց, որ չի պատրաստվում որեւէ հարցի պատասխանել, նաեւ լրագրողներին մեղադրեց «կամերաներով» իր վրա հարձակվելու մեջ. «Ժողովուրդ, կամերաներով շրջապատելը, մարդու վրա սենց հարձակվելը մի քիչ այն չի…»:
Ի դեպ, Քաղաքացու օրվան նվիրված միջոցառումների մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով սահմանափակվել է երթեւեկությունը Ամիրյան փողոցում՝ Մաշտոցի պողոտայի խաչմերուկից մինչև Հանրապետության հրապարակ։ Այնտեղ կենտրոնացած են նաեւ ոստիկանական գվարդիայի մեծաթիվ ուժեր:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ


















































