Նյու Յորքի քաղաքապետ Զոհրան Մամդանին Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ հայտարարել է, որ չպետք է թույլ տալ, որ պատմությունը կրկնվի:
Բաքուն քննադատել է այս հայտարարությունները: Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն դրանք անվանել է «կեղծ և սադրիչ»: Նա ընդգծել է, որ հանրային դեմքերը պետք է խուսափեն «ապատեղեկատվությունից և չխրախուսեն պառակտումը»:
«Նման արտահայտությունները վկայում են տարածաշրջանի պատմության և իրողությունների ոչ բավարար ըմբռնման մասին և խեղաթյուրում փաստերը քաղաքական նպատակներով: 2020 թվականին Ադրբեջանը գործել է իր միջազգայնորեն ճանաչված ինքնիշխան տարածքների սահմաններում՝ միջազգային իրավունքին և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերին համապատասխամ», – հայտարարել է խոսնակը:
Թարգմանությունը՝ «Ա1+»-ի


















































