Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության վերաբերյալ Իսրայելի կառավարության որոշման առնչությամբ.
«Իսրայելի կառավարության կողմից այսպես կոչված «հայոց ցեղասպանության» վերաբերյալ ընդունված որոշումը լուրջ մտահոգություն է առաջացնում։
1915 թվականի իրադարձությունների վերաբերյալ պատմական իրողությունների աղավաղումը, բարդ պատմական գործընթացների իրավական և գիտական հիմքերից զուրկ կերպով քաղաքական որոշման առարկա դարձնելը անընդունելի է։
Նման քայլերը չեն ծառայում հաշտեցմանն ու փոխըմբռնմանը, այլ խորացնում են առկա հակասությունները և խոչընդոտում տարածաշրջանում կայուն խաղաղության և հաշտեցման ջանքերին։
Կարդացեք նաև
Իսրայելի կառավարությանը կոչ ենք անում վերանայել ընդունված որոշումը։
Ադրբեջանը կշարունակի հետևողականորեն պաշտպանել պատմական ճշմարտությունը, հարգել միջազգային իրավունքի սկզբունքները և նպաստել տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանը»։


















































