Լրահոս
Օրվա լրահոսը

Բաքուն Մոսկվային կոչ է անում պատշաճ իրավական գնահատական տալ ՌԴ-ում Ադրբեջանի դեսպանատան հյուրատան տարածքում «սադրանքին»

Օգոստոս 27,2026 16:27 Share

ՌԴ-ում Ադրբեջանի դեսպանատունը հայտարարություն է տարածել՝ դեսպանատան հյուրատան առջև «տեղի ունեցած սադրանքի կապակցությամբ»:

«Վճռականորեն դատապարտում ենք օգոստոսի 27-ին՝ կեսօրին մոտ, Ռուսաստանի Դաշնությունում Ադրբեջանի Հանրապետության դեսպանատան հյուրատան տարածքում անհայտ անձանց կողմից մեր երկրի դեմ ուղղված սադրիչ պատկերների տեղադրումը։

Բացի նրանից, որ այս անընդունելի սադրանքը ծառայում է ադրբեջանա-ռուսական հարաբերությունների արհեստական սրմանը, չի կարելի բացառել նաև, որ այն Ադրբեջանի դեմ վերջին շրջանում մի շարք ռուսական լրատվամիջոցների կողմից իրականացվող կեղտոտ և կողմնակալ արշավի մի մասն է։

Ադրբեջանական կողմը Ռուսաստանի Դաշնության համապատասխան մարմիններին կոչ է անում պատշաճ իրավական գնահատական տալ նման սադրիչ գործողություններին, ապահովել միջադեպի համակողմանի քննությունը և անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել նման դեպքերի կրկնությունը կանխելու համար։

Ռուսական կողմից ակնկալում ենք 1961 թվականի դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիային համապատասխան իր պարտավորությունների լիարժեք կատարում՝ Ադրբեջանի Հանրապետության դեսպանատան և նրա աշխատակիցների անվտանգության պատշաճ մակարդակի ապահովման, ինչպես նաև ցանկացած սադրիչ գործողության կանխման ուղղությամբ, որը կարող է խոչընդոտել դիվանագիտական ներկայացուցչության բնականոն գործունեությունը», – նշված է հաղորդագրությունում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել