«Վերջին հանդիպման ժամանակ հանձնաժողովներով երեք փաստաթղթի նախագիծ ենք համաձայնեցրել, որոնք հետագա աշխատանքների համար կարևոր նշանակություն ունեն։ Ավելի շատ տեխնիկական բնույթի են, բայց միևնույն է, կարևոր են, քանի որ այդ փաստաթղթերի համաձայնությամբ պետք է շարունակենք գործել։ Այդ փաստաթղթերը երկու երկրներում պետք է ներպետական ընթացակարգերով հաստատվեն, և շուտով կծանոթանաք նաև այդ փաստաթղթերի տեքստի հետ»,- Հաղթանակի զբոսայգում լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի հետ սահմանազատման և սահմանագծման գործընթացներին։
Հարցին՝ սահմանազատումը Տավուշից կշարունակվի՞, թե Սյունիքի հատվածում՝ Թրամփի ուղու հետ կապված, Մհեր Գրիգորյանը պատասխանեց․ «Մենք Թրամփի ուղու հետ կապված հետևյալ տրամաբանությունն ունենք․ որ պահին անհրաժեշտություն առաջանա կոնկրետացնել անցումները, Թրամփի ուղու հետ կապված այդ հատվածները մենք առանձին կսահմանազատենք»։
Ուղիղ միացում Հաղթանակի զբոսայգուց՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































