Լրահոս
Օրվա լրահոսը

Մասյացոտնի թեմի ոչ մի լումա չի անցել ապօրինի ճանապարհ, չի լվացվել, չի յուրացվել, չի չարաշահվել և չի ծախսվել անտեղի կամ անհիմն նպատակներով. հայտարարություն

Մայիս 13,2026 11:23 Share

Մասյացոտնի թեմի առաջնորդությունը հայտարարությամբ արձագանքել է Արա Զոհրաբյանի և Ռուբեն վարդապետ Զարգարյանի մեղադրանքներին ֆինանսական չարաշահումների, գումարների վատնման և անհիմն ծախսերի մասին։

«Հարկ ենք համարում հանրության ուշադրությանը ներկայացնել 2026 թվականի Մասյացոտնի թեմի հաշվարկային հաշիվներից «դուրս հանված» դրամական միջոցների համառոտ պատկերը,-մասնավորապես ասված է հայտարարության մեջ։- Պաշտոնապես և պատասխանատու կերպով հայտարարում ենք, որ Մասյացոտնի թեմի ոչ մի լումա չի անցել ապօրինի ճանապարհ, չի լվացվել, չի յուրացվել, չի չարաշահվել և չի ծախսվել անտեղի կամ անհիմն նպատակներով։

Թույլ չենք տալու, որ հանրությանը մոլորեցնելու միջոցով այդ միջոցները օտարվեն թեմից եւ թեմի առաջնորդի վերահսկողությունից եւ ծառայեցվեն պետության, ազգի, եկեղեցու, թեմի և թեմի բարեխնամ առաջնորդի դեմ։

Ստորև ներկայացնում ենք 2026 թվականի հունվարի 1-ից մինչև մայիսի 11-ը կատարված ծախսերի համառոտ հաշվետվությունը․

  • Մոմի ձեռքբերում — 11,695,000 դրամ
  • Վաճառքի համար նախատեսված ապրանքների ձեռքբերում — 2,148,000 դրամ
  • Աշխատավարձ՝ 23 անձի համար, 4 ամսվա կտրվածքով — 6,249,475 դրամ
  • Գրենական և տնտեսական ապրանքների ձեռքբերում 2026թ 1-ին 6 ամիսների ընթացքում օգտագործելու համար — 125,530 դրամ
  • Բենզինի ձեռքբերում 2026թ 1-ին 6 ամիսների ընթացքում օգտագործելու համար — 2,403,200 դրամ
  • Կոմունալ վճարներ — 441,414 դրամ
  • Տրանսպորտային միջոցների տեխնիկական զննում, բնապահպանական հարկ և ԱՊՊԱ — 78,470 դրամ
  • Քարոզչական առաքելության ծախսեր՝ նախատեսված նախահաշվով — 700,000 դրամ
  • Ներկայացուցչական ծախսեր՝ նախատեսված նախահաշվով — 1,000,000 դրամ
  • Հյուրասիրության ծախսեր՝ նախատեսված նախահաշվով — 750,000 դրամ
  • Օգնություն աշխատակիցներին և այլ անձանց՝ նախատեսված նախահաշվով — 1,440,000 դրամ
  • Բանկի կողմից գանձված գումար — 5,000 դրամ
  • Ավանդի ներդրում — 40,000,000 դրամ

Ընդհանուր դրամական ելքերը կազմել է 67,036,089 դրամ։

Հետևաբար ակնհայտ է, որ տարածվող մեղադրանքները որևէ փաստական հիմք չունեն և կրում են բացառապես զրպարտչական ու մանիպուլյատիվ բնույթ։

Զրպարտչական արշավի շարունակության պարագայում համապատասխան անձինք պատասխանատվության կկանչվեն իրավական դաշտում»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031