Լրահոս
Օրվա լրահոսը

«Ղարաբաղ, Ղարաբաղ են ասում․ տո լսեք, ձեր ընտանիքի անդամներից որևէ մեկը Ղարաբաղում մի փամփուշտ չի կրակել, բայց մագազին եք դատարկել Երևանում, Աբովյանում, Բալահովիտում»․ Նիկոլ Փաշինյանի նյարդային ելույթն Արագածում

Մայիս 13,2026 11:34 Share

«Կան քաղաքական ուժեր, որ մեր և ժողովրդի հարաբերությունների միջև խնդիրներ ստեղծելու համար ասում են՝ խոստացել եք թալանածը վերադարձնել, բայց չեք վերադարձրել։ Մենք վերադարձրել ենք և կվերադարձնեք։ Իրենք գալիս, ասում են՝ տեսեք, թալանածը չեն վերադարձնում, բայց իրենցից ոչ մեկը չի գրել ծրագրում, որ կվերադարձնեն։ Ուզում են թեման ջրեն»,-Արագածում քարոզարշավի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա հայտարարեց, թե ՀՀ-ում օլիգարխներից որևէ մեկն իր գողացածի հինգ տոկոսը չի տվել թեկուզ տուկի թելի համար․ «6,6 միլիարդը նրանց գրպանից է կտրվել, հիմա նրանց վնգունն է դուրս գալիս։ Երեկ ասում եմ՝ ԲՀԿ-ի ղեկավարին․ տղեն կրակել է, հետո փախել է ՀՀ-ից։ Կարող եք հարցնել՝ ինչի՞ է փախել, որովհետև մինչև հիմա մաֆիոզ դրսևորումներ կան ՀՀ-ում։ Ում բռնում ենք, պատժում ենք խիստ ձևով։ Հիմա էլ ասում է՝ հունիսի 7-ից կգա, մեզ ձայն տվեք, մենք ուզում ենք ՔՊ-ին իշխանությունից հեռացնել, տղես հունիսի 7-ից կգա։ Այո, կգա, որ շարունակի Աբովյանում, Կոտայքում, Երևանում, Արագածոտնում կրակել։ Նրանց ուզածն էդ է։ Ղարաբաղ, Ղարաբաղ են ասում․ տո լսեք, ձեր ընտանիքի անդամներից որևէ մեկը Ղարաբաղում մի փամփուշտ չի կրակել, բայց մագազին եք դատարկել Երևանում, Աբովյանում, Բալահովիտում։ Նրանց խնդիրն էն է, որ ՀՀ-ն դարձնեն մաֆիայի մարտադաշտ, երբ դիմադրություն լինի։ Իսկ նրանց հույսն է, որ դիմադրություն չի լինի»։

«Ով որ քվեարկում ա Գագիկ Ծառուկյանի օգտին, ուղիղ ձայն ա տալիս Ալեքսանդր Գրիգորևիչ Լուկաշենկոյին: Ես դեմ չեմ, միանգամից ասեմ,- նաեւ ասաց Նիկոլ Փաշինյանը,- Այն Լուկաշենկոյի օգտին, ով Բաքու կատարած պաշտոնական այցի ընթացքում խոստովանեց, որ ինքը մասնակցել ա 44-օրյա պատերազմի նախապատրաստությանը՝ Ադրբեջանի կողմից: Մի հատ էլ Ծառուկյանը կանգնում ա Լուկաշենկոյին պաշտպանում ա, ժողովուրդ ջան: Լուկաշենկոյին պաշտպանում ա, գիտե՞ք ինչի, որովհետև տղեն պատանդ ա Բելառուսում»։

ՔՊ-ի քարոզարշավը Արագածոտնի մարզում ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Արխիվային լուսանկարը՝ 08.07.2021. Նիկոլ Փաշինյանը հանդիպում է Գագիկ Ծառուկյանին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031