«Պատերազմի եռագլուխ կուսակցությունն ասում է՝ այ, մենք կգանք, լավ խաղաղություն կհաստատենք, մեր ժամանակ լավ խաղաղություն էր։ 2025-ն առաջին օրացուցային տարին է, երբ մենք զոհ ու վիրավոր չենք ունեցել սահմանին 1991-ից սկսած»,- Շենգավիթում քարոզարշավի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Այնուհետև շարունակեց․ «Հիմա էլ ասում են 5000 զոհ, 7000 զոհ, իրենց քիչ են էդ զոհերը, նրանք չեն կարողանում տանել։ Էդ իրենց էրեխեքը չեն եղել զոհվողները դիրքերում և սահմանում, իրենց էրեխեքը, բացի լուսանկարվելու համար անհրաժեշտ ժամանակը, տասը վայրկյան ավել չեն մնացել սահմանին։ Մեկը եկել, մեծ-մեծ խոսում է, Բելառուսի Հանրապետության նախագահին է պաշտպանում ՀՀ-ում, որովհետև տղեն մի անգամ առաջնագծում չի կրակել, Կոտայքի մարզում կրակել է, և հիմա փախած է, բռնելու ենք, բերենք, նստացնենք։ Լակոտ, չես փախչելու ոչ մի տեղ։
Հերդ էլ քեզ չի փրկելու, Ռոբիկ հորեղբայրդ էլ։ Դուք Ղարաբաղի մասին խոսում եք, բայց դուք Ղարաբաղում մի հատ չեք կրակել։ Դուք կրակել եք Տեցի կրուգում, Երևանի կենտրոնում, Աբովյանում, Առինջում, գլուխներդ պատին կտաք, բոլորիդ բերելու ենք պատասխանատվության։ Ծառուկյան Գագիկ, լեզուդ երկարելա՞, ես քեզ ասում եմ՝ լակոտիդ Բելառուսից վզից բռնած բերելու ենք և դնենք պատասխանատվության»։
Կարդացեք նաև
Փաշինյանը զգուշացրեց՝ այլևս ոչ մի հույս չունենաք, որ փախչելու եք․ ՍԵԿՏ-երը փակած են։ Նա վստահեցրեց, որ ՀՀ-ում «պապայություն և մամայություն կարող են անել միայն ՀՀ քաղաքացիները՝ տղամարդիկ՝ պապայություն, կանայք՝ մամայություն»։
ՔՊ-ի քարոզարշավը Շենգավիթում ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































