«Ամբողջ աշխարհում քաղաքականության մեջ կարգ կա, կանոն կա, որ երբեք երեխա, ընտանիք, ծնող ասելն ընդունված չի։ Ես էլ իմ «կլասը» չեմ գցելու»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Առաջարկ Հայաստանին» թիմի նախընտրական ցուցակը գլխավորող Գագիկ Ծառուկյանը՝ պատասխանելով Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարությանը։
ՔՊ-ի քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանն այսօր խոսել էր Գագիկ Ծառուկյանի՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ ունեցած հարաբերությունների և նրա որդու՝ Նվեր Ծառուկյանի՝ Բելառուսում գտնվելու մասին՝ ասելով․ «Մեկը կա, մեծ-մեծ խոսում ա, Բելառուսի նախագահին ա պաշտպանում ՀՀ-ում։ Տղեն մի անգամ առաջնագծում չի կրակել, Կոտայքում կրակել ա ու հիմա փախած ա։ Բռնելու ենք, բերենք նստեցնենք։ Լակո՛տ, չես փախնելու, հերդ էլ չի փրկելու, Ռոբիկ հորեղբայրդ էլ չի փրկելու։ Դուք խոսում եք Ղարաբաղի մասին, բայց Ղարաբաղում երբեք չեք կրակել, դուք կրակել եք Տեցի կռուգում, Երևանի կենտրոնում, Աբովյանում, Առինջում։ Չոքացրած բոլորիդ բռնելու ենք պատասխանատվության։ Ծառուկյան Գագի՛կ, լեզուդ երկարե՞լ ա, լակոտիդ Բելառուսից վզից բռնած բերելու ենք և բերելու ենք ենթարկենք պատասխանատվության։ Բռնելու ենք, բերենք, լակոտ, չես փախնելու, հերդ էլ քեզ չի փրկելու»։
Գագիկ Ծառուկյանը երեկ էր խոսել իր և Ալեքսանդր Լուկաշենկոյի հարաբերությունների մասին, նաև պատասխանել էր որդու՝ Բելառուսում փախուստի մեջ գտնվելու մասին հարցին։
Հիշեցնենք՝ Գագիկ Ծառուկյանի որդին՝ Նվեր Ծառուկյանը, մեղադրվում է խուլիգանության և կողոպուտի մեջ։ Նա մեկնել էր Հայաստանից ՌԴ, ապա՝ Բելառուս։
Կարդացեք նաև
«Ընկերությունն ուրիշ բան է, պետական չինովնիկ լինելն ուրիշ բան է, երբ որ մարդիկ այդքանը կարողանան հասկանալ․․․»,- հարցերի շուրջ լրագրողների պնդումներին արձագանքեց Գագիկ Ծառուկյանը, սակայն քարոզարշավային տրամադրություններն ու Ծառուկյանի հետ նկարվելու եկածների հոսքը կիսատ թողեցին ասելիքը։
Մանրամասները՝ տեսանյութում։
«Առաջարկ Հայաստանին» թիմն այսօր Երևանի Շենգավիթ համայնքում էր։ Գագիկ Ծառուկյանը խոսեց անթույլատրելի բարձր չափերի հասած գույքահարկի մասին։ Առաջարկեց՝ բարձր գույքահարկ սահմանել միայն այն մարդկանց գույքի համար, ովքեր 2020 թվականից հետո են գնել գույքը։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































