«Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի նախկին քարտուղար Սուրեն Սահակյանի ֆեյսբուքյան գրառումը
Ըստ իս, էդքան սարսափելի չէ Փաշինյանի վարքը, որքան կողքից ծափահարողների առկայությունը։ Նիկոլին, ի վերջո, կարելի է փոխել, բա ծափահարողների փտած էության հե՞տ ինչ պետք է արվի։ Նենց տպավորություն է, որ պետական պրոպագանդայի մամլիչը իրենց տները հասնի ու մտնի ընտանիք, նույն կերպ ծափ են տալու ու հրճվեն։
Երեկ մի արցախցի աղջիկ երեխա տունը կորցնելու իրա ցավն է արտահայտում, հուզմունքը հասնում է կոկորդին, լաց է լինում, կողքից իր տատի տարիքի կին ձեռքը թափ է տալիս, թե «…գնա, է՛։ Պարոն վարչապետ ջան, մի հատ նկարվենք, ուղարկեմ ախպորս, էլի»։ Սարսափելի է էս էմպատիայի բացակայությունը։ Սա ոչ մի լավ բանի չի հանգեցնի։



















































Ծափահարողները իշխանությանն են, ուրեմն իշխանությանն են ծափահարում:
Նիկոլը չի փոխվի: Նիկոլին իշխանությունից հեռացնելն այլ հարց է:
Ես չգիտեմ, թե արդյոք Սուրենի հավատարմությունն ա Փաշինյանի քաղաքականության հանդեպ, որ թույլ չի տալիս անգամ Նիկոլին փոխելու ու Նիկոլին հեռացնելու տարբերությունը նկատի: Թե Սուրենն իրեն ապահով ա կարծում Փաշինյանի հրեշավորությունը պարզաջրելով: Ես էդպես եմ նկատել: «Քաղաքացու որոշման» հիմնադիր գործիչները պարզաջրում են Փաշինյանի դեմքը:
Բայց ամեն ինչ փոփոխական է, Նիկոլն էլ գուցե փոխվի: Ամեն դեպքում փոխվել է, ավելի վատն է դարձել: Բայց Փաշինյանի մեղանչանքն ու հոգու փրկությունը Փաշինյանի ու Աստծո միջև ա, մենակ Փաշինյանը կարող է էդ քայլերը անել, ապաշխարել, փորձել ապաքինվել:
Կապաշխարի՞, կզղջա՞ երբևէ Փաշինյանը: Դա մեզնից չի կախված: Ամենաշատը որ Փաշինյանի համար կարող ենք անել, նրա հոգու ապաքինման համար մի օր աղոթք ասելն ա: Ափսոսալի ա, որ մարդկային էակը, էն էլ մեր հայերի մեջ, էդքան բարոյական անկում կարող է ապրել, ոնց Փաշինյանը:
Բայց այս աշխարհում, մեր էս աշխարհում կան վատ, վատ, վատ մարդիկ, ովքեր մեր կարեկցանքի կարիքը չունեն: Մի քիչ բարոյական խիզախություն ա պետք տնակորույս երեխային ու Փաշինյանին տարբերելու համար: Շատ քիչ:
Փաշինյանը մեր կարեկցանքի կարիքը չունի: Մարդիկ կան էն աշխարհում, որ վատն են: Ու եթե նրանց չես կանխում, նրանք կարող են աղետ ու կործանում բերել: Փաշինյանը մեր կարեկցանքի կարիքը չունի: Նրա փրկությունը իր ու Աստծո միջև ա միայն: