Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուրի գործով Նիկոլին ուղղված կոչերը չպետք է հնչեն որպես խղճուկ խնդրանք կամ աղերս. դա պետք է ուղիղ մեղադրանք լինի երդմնազանցության մեջ․ Սուրեն Սահակյան

Հունիս 10,2026 11:23 Share

«Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի նախկին քարտուղար Սուրեն Սահակյանի ֆեյսբուքյան գրառումը

Ես չգիտեմ՝ եթե Արթուր Օսիպյանը հացադուլ չհայտարարեր ու իրավիճակը զուտ իրավական հարթությունից չտեղափոխեր խորը բարոյական դաշտ, ինչքան մարդ պատրաստ կլիներ պայքարել նրա ազատության համար։ Բայց էն, ինչ կատարվում ա, ուղղակի ողբերգություն ա։ Մի ամբողջ հերթ ա գոյացել ինքնահռչակ «կայսեր» դռանը՝ նրանից Արթուրի համար գթասրտության ու մեծահոգության աղերսով։

Հանրային հատվածից մի շարք կազմակերպություններ դիմեցին ՀՀ վարչապետի թեկնածու Փաշինյանին՝ պահանջելով անհապաղ դադարեցնել քրեական հետապնդումը Արթուրի նկատմամբ։ Ստացան պատասխան՝ «երբեք»՝ ինչ-որ պսևդոէլիտայի մասին ինչ-որ անհոդաբաշխ դատողություններով։ Հետո առաջացան անհատներ, իրավապաշտպաններ, որոնք թեկուզ ամենալավ մտադրություներով, բայց նշաձողն իջեցրին՝ գոնե անձնական երաշխավորությամբ խափանման միջոցի փոփոխություն խնդրելով։

Թվում ա, թե եթե Օսիպյանի խափանման միջոցը փոխվի ու նա դադարեցնի հացադուլը, խնդիրը կլուծվի։ Սա լավ տրամաբանություն չի։ Արթուրն ընդհանրապես չպետք ա ենթարկվեր քրեական հետապնդման։ Ոչ մի վայրկյան։ Եվ նրա ազատ արձակումը չի կարող ընկալվել որպես «կայսերական ողորմություն»։

Հանրային իշխանության ուղիղ պարտականությունն ա երաշխավորել մարդու իրավունքներն ու քաղաքացու ազատությունները։ Վարչապետը, ով էլ որ նա լինի, պաշտոնը ստանձնելիս երդվում ա․ «…երդվում եմ … պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները»։ Սահմանադրությունն Արթուրին և մեզնից յուրաքանչյուրին օժտել ա ազատ խոսքի, այդ թվում՝ կոշտ քննադատության իրավունքով։ Սա հենց էն իրավունքն ա, որը պաշտպանելու համար վարչապետը երդվել ա։ Սա հենց էն իրավունքն ա, որից անխնա օգտվել ա ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը՝ տարիներով ազատորեն, ամենակոշտ ձևով քննադատելով ՀՀԿ կառավարումը։ Ու հենց է՛ս իրավունքն իրացնելու փորձի համար ա Արթուրն էսօր ճաղերի հետևում։

Չի՛ կարելի թույլ տալ, որ արդարադատությունը բռնաբարվի ու ամորձատվի՝ հարմարեցվելով պետության ու իրավունքի մասին Նիկոլի այլասերված պատկերացումներին։

Արթուրի գործով Նիկոլին ուղղված կոչերը չպետք ա հնչեն որպես խղճուկ խնդրանք կամ աղերս. դա պետք ա ուղիղ մեղադրանք լինի երդմնազանցության մեջ և արդարության ուլտիմատիվ պահանջ։ Եթե Արթուրին էսօր ազատություն ա պետք, ապա Հայաստանին կենսականորեն անհրաժեշտ ա ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅՈՒՆ։ Թե չէ վաղը Նիկոլին յուրաքանչյուր անհարմար մեկը հայտնվելու ա Արթուրի տեղում ու մեր ժամանակը ծախսվելու ա նորանոր «խնդրագրեր» ու երաշխավորագրեր հեղինակելու վրա։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930