«Ի՞նչ է ուզում վարչապետի աթոռին նստած անձը։ Բոլորն արդել հոգնել են իր պահվածքից, վերաբերմունքից, իրենց գործունեությունից՝ հիմնականում բռնելով, վիրավորելով սուտ ասելով՝ ոչ մի բան իրականություն չդարձնելով, ութ տարի խաբելով, հողեր հանձնելով, զոհեր տալով հեղինակազրկվելով, Ալիևին շնորհակալություն ասելով»,- Արաբկիրում քարոզարշավի ընթացքում հայտարարեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։
Նա վստահեցրեց՝ Նիկոլ Փաշինյանը ծրագիր չունի․ «Մի հատ նշան է սարքել, կպցրել դոշին, կարծես ծովից ծով Հայաստանը հետ է բերել, կամ ինչ-որ հայտնագործություն արել։ Մասնատված Հայաստանը կպցրել է դոշին և ման գալով՝ ոչ մի բան չի ասում։ Հարաբերությունները բոլոր տեղերում փչացնում է, գնում, մարդանց հետ հանդիպում է, նշանը կպցնում դոշին, ուրիշ բան չունի ասելու։ Հիմա նորից պատրաստ է էլի հանձնելու։ Ժողովուրդը հոգնել է։ Ժողովուրդն այսօր կանգնած է ընտրության առաջ․ կամ ժողովուրդը պետք է ընտրի եկեղեցի կառուցողին, կամ քանդողին, կամ երկիր կառուցողին, շենացնողին, կամ քանդող, ավերակ սարքողին»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































