«Այսօրվա Հայաստանի իշխանություն կոչվածներն անգամ ռիսկ չեն անում մեր մշակութային ժառանգությունը, որ Ադրբեջանը ոչնչացնում է, ձայն բարձրացնել դրա մասին, ռիսկ չեն անում Բաքվում գերեվարված մեր հայրենակիցների իրավունքների մասին հարց բարձրաձայնել»,-Արմավիրում «Հայաստան դաշինքի» քարոզարշավի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանը։
Ըստ նրա՝ Նիկոլ Փաշինյանն իր ցածրարժեք քարոզարշավով մի իրավիճակ է ստեղծել, որ անգամ ծրագրային դրույթներ հնարավոր չի լինում ներկայացնել։ Նա նշեց, որ գյուղատնտեսությունից մինչև արդյունաբերություն ունեն հսկայական ծրագիր։ Օրինակ՝ մթերումների նոր համակարգ են ներդնելու, փոքր ու միջին բիզնեսը ստանալու է անմիջական աջակցություն, ամբողջությամբ հարկերը հետ են վերադարձնելու փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչներին։ «Նրանք, ովքեր այսօր խոսում են ընդդեմ ՀՀ անկախության հռչակագրի, որոնք ուրացան Արցախը, նրանք հայտնվելու են արդարադատության առաջ օրենքի ամբողջ խստությամբ»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































