Լրահոս
Օրվա լրահոսը

«Արդար ՔՎԵ» դիտորդական առաքելությունը կոչ է անում քաղաքական բոլոր ուժերին համատեղ նպաստել ընտրական գործընթացի թափանցիկությանը

Մայիս 25,2026 21:01 Share

«Երիտասարդական ակումբների դաշնություն» ՀԿ-ի «Արդար ՔՎԵ» դիտորդական առաքելությունը դիմում է ընտրական գործընթացին մասնակցող բոլոր քաղաքական ուժերին՝ համատեղ ջանքերով նպաստելու ազատ, արդար և թափանցիկ ընտրությունների անցկացմանը։

Մենք վստահ ենք, որ ընտրությունների նկատմամբ հանրային վստահությունը ձևավորվում է ոչ միայն քվեարկության օրը, այլև ամբողջ նախընտրական գործընթացի ընթացքում՝ բոլոր մասնակիցների պատասխանատու վարքագծի շնորհիվ։

Եթե ձեր թիմի ներկայացուցիչները, համակիրները կամ քաղաքացիները նկատում են հնարավոր ընտրախախտումներ կամ ընտրական գործընթացին առնչվող այլ խնդիրներ, կոչ ենք անում դրանք արձանագրել և ներկայացնել «Արդար ՔՎԵ» դիտորդական առաքելությանը։

Դրա համար ստեղծվել է ընտրախախտումների գրանցման թվային հարթակը՝
youthvote.live։

Հարթակը հնարավորություն է տալիս ընդամենը մի քանի րոպեում ներկայացնել խախտման մասին տեղեկություն, կցել լուսանկարներ, տեսանյութեր կամ այլ ապացույցներ, որոնք կօգնեն փաստերի ստուգման և արձագանքման գործընթացին։

Մեր նպատակը որևէ քաղաքական ուժի պաշտպանությունը կամ քննադատությունը չէ։ Մեր նպատակը փաստերի արձանագրումն է, ընտրական գործընթացի նկատմամբ հանրային վստահության ամրապնդումը և յուրաքանչյուր մասնակցի ձայնի պաշտպանությանն աջակցելը։

Արդար ընտրությունները բոլորիս ընդհանուր պատասխանատվությունն են։

ԵԱԴ «Արդար ՔՎԵ» դիտորդական առաքելությունը պատրաստ է համագործակցել ընտրություններին մասնակցող բոլոր քաղաքական ուժերի, թեկնածուների, ԶԼՄ-ների և քաղաքացիների հետ՝ հանուն արդար և վստահելի ընտրական գործընթացի։

 

«Երիտասարդական ակումբների դաշնություն» ՀԿ
«Արդար ՔՎԵ» դիտորդական առաքելություն
արդարքվե․հայ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031