ԵԱԴ «Արդար քվե» դիտորդական առաքելությունը համարում է, որ ԿԸՀ-ի կողմից թիվ 10/51, 12/13 և 35/65 ընտրատեղամասերում վերաքվեարկություն չնշանակելու որոշումը բացահայտ անհամաչափ և իրավական առումով չհիմնավորված է։
Այն դեպքում, երբ ԿԸՀ-ն արդեն իսկ արձանագրել է ընտրությունների արդյունքների վրա ազդելու ունակ խախտումների առկայություն և որոշ տեղամասերում անվավեր է ճանաչել քվեարկության արդյունքները, վերաքվեարկության չնշանակումը չի ապահովում ընտրողների կամքի լիարժեք վերականգնումը և լրջորեն վնասում է ընտրական գործընթացի նկատմամբ հանրային վստահությանը։
ԱՐԴԱՐ ՔՎԵ ԴԻՏՈՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ


















































