Կառավարությունն այսօրվա նիստում լրացում արեց «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի» մասին օրենքում, ըստ որի՝ «Պաշտպան հայրենյաց» ծրագրով ծառայություն անցնող զինծառայողների կողմից 5 տարի ժամկետով կնքված առաջին պայմանագրի ժամկետը լրանալու հիմքով 2 կամ 5 տարի ժամկետով հերթական պայմանագիր կնքելու դեպքում սահմանվում են պատվովճարի չափեր։ Երկու տարի պայմանագիր կնքելու դեպքում՝ սահմանվում է 1,5 մլն դրամի չափով, իսկ 5 տարի ժամկետով պայմանագիր կնքելու դեպքում՝ 5 մլն դրամի չափով։
«Որոշման նախագծով փոփոխվում է նաեւ «Պաշտպան հայրենյաց» ծրագրով պայմանագրային ծառայության փոխադրվելու համար սահմանված ժամկետը, որի արդյունքով՝ ծրագրով պայմանագրային զինվորական ծառայության անցնելու դիմում կարող են ներկայացնել պարտադիր զինվորական ծառայության 4 ամիսը լրացած զինծառայողները՝ նախկին 6 ամսվա փոխարեն։ Այսինքն՝ զորակոչվածները, ովքեր նախկինում 5 տարի ժամկետով ծառայում էին եւ զորացրվելուց ստանում էին 5 մլն դրամ պատվովճար, ներկայումս, եթե իրենք շարունակեն ծառայել եւս երկու տարի, այսինքն՝ ընդհանուր 7 տարի, կստանան այդ երկու տարվա համար հավելյալ 1,5 մլն դրամ։ Իսկ եթե շարունակեն եւս 5 տարով, եւս 5 մլն դրամ կստանան»,- կառավարության նիստում ասաց պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Կառավարությունն այսօրվա նիստում լրացում արեց Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին օրենքում, ըստ որի՝ «Պաշտպան հայրենյաց» ծրագրով ծառայություն անցնող զինծառայողների կողմից 5 տարի ժամկետով կնքված առաջին պայմանագրի ժամկետը լրանալու հիմքով 2 կամ 5 տարի ժամկետով հերթական պայմանագիր կնքելու դեպքում սահմանվում են պատվովճարի չափեր։ Երկու տարի պայմանագիր կնքելու դեպքում՝ սահմանվում է 1,5 մլն դրամի չափով, իսկ 5 տարի ժամկետով պայմանագիր կնքելու դեպքում՝ 5 մլն դրամի չափով։
«Որոշման նախագծով փոփոխվում է նաեւ «Պաշտպան հայրենյաց» ծրագրով պայմանագրային ծառայության փոխադրվելու համար սահմանված ժամկետը, որի արդյունքով՝ ծրագրով պայմանագրային զինվորական ծառայության անցնելու դիմում կարող են ներկայացնել պարտադիր զինվորական ծառայության 4 ամիսը լրացած զինծառայողները՝ նախկին 6 ամսվա փոխարեն։ Այսինքն՝ զորակոչվածները, ովքեր նախկինում 5 տարի ժամկետով ծառայում էին եւ զորացրվելուց ստանում էին 5 մլն դրամ պատվովճար, ներկայումս, եթե իրենք շարունակեն ծառայել եւս երկու տարի, այսինքն՝ ընդհանուր 7 տարի, կստանան այդ երկու տարվա համար հավելյալ 1,5 մլն դրամ։ Իսկ եթե շարունակեն եւս 5 տարով, եւս 5 մլն դրամ կստանան»,- կառավարության նիստում ասաց պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հարցրեց՝ այսինքն՝ եթե 10 տարի ծառայեն, 10 մլն դրամ կստանա՞ն։ Արման Սարգսյանը պատասխանեց․ «Այո, արդյունքում ստացվում է, որ ժամկետային զինծառայողը, որը զորակոչվում է բանակ, 4 ամիս հետո կարող է դառնալ պայմանագրային, արդեն օգտվել պայմանագրային զինծառայողի համար նախատեսված աշխատավարձից, ատեստավորվելու հնարավորությունից, եւ 5 տարվա պարագայում ստանալ 5 մլն դրամ, իսկ 10 տարի ծառայելուց հետո, աշխատավարձից բացի՝ եւս 10 մլն դրամ պատվովճար»։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


















































