Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Ղուկասյանին քաշքշեցին, հրելով հեռացրեցին դատարանից` չթույլատրելով պատասխանել լրագրողի հարցին

Մայիս 27,2026 16:15 Share

Այսօր ՀՀ հակակոռուպցիոն դատարանում Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի` ենթադրյալ կաշառքի գործով դատական նիստի ավարտից հետո լրագրողները նրան հարց ուղղեցին Նիկոլ Փաշինյանի այն հայտարարության մասին, թե նա Ազգային Ժողովի ընտրություններից հետո Գյումրիում իշխանափոխություն է անելու, նոր ՏԻՄ ընտրություններ է անցկացնելու։

Սկզբում դատարանի կարգադրիչներից մեկը ձիգ փաթաթվեց Ղուկասյանին, որ նա չխոսի։ Այնուհետ մյուս կարգադրիչները նրան քաշքշելով, հրելով հեռացրեցին դատարանի դահլիճից` լարված իրավիճակ ստեղծելով։

Մի պահ իրեն հրող կարգադրիչներից մեկին իր հերթին փորձեց հրել Վարդան Ղուկասյանը։

Նրա շահերը պաշտպանող Արամայիս Հայրապետյանը, տեսնելով, որ իրավիճակը լարվում է, նախ նկատողություն արեց կարգադրիչին` ասելով. «Կարո՞ղ է հրելով գնաս վերջում», այնուհետ անձամբ դուրս հանեց իր պաշտպանյալ Վարդան Ղուկասյանին։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031