Լրահոս
Օրվա լրահոսը

Գեորգիքս. Գումար չեմ ուզել եւ չեմ վերցրել: Ես «Դիվա» ակումբի հետ կապ չունեմ. «Հրապարակ»

Նոյեմբեր 03,2026 11:24 Share
Աջակցեք aravot.am-ին

Քանի օր է՝ համացանցը ողողված է տեղեկություններով, որ բլոգեր Գեորգիքսն ընկերոջ հետ կասկածվում է «Դիվա» գիշերային ակումբի տնօրինությունից շորթում անելու մեջ: Ըստ լուրերի` պահանջել են գումար, հակառակ դեպքում սպառնացել են վարկաբեկել ակումբը: Ըստ օպերատիվ տեղեկությունների, երկու քաղաքացի տարբեր օրերի Կոտայքի մարզում գործող «Դիվա» գիշերային ակումբի տնօրենից փորձել են շորթում անել։ Ոստիկանները պարզել են, որ նշված ակումբ է զանգահարել Արման Սարգսյան անվամբ մեկը եւ ներկայացել, որ ինքը լրագրող է, ու առաջարկել է 80 հազար դրամ գումարի դիմաց գովազդել գիշերային ակումբը, մերժում ստանալուց հետո սպառնացել է վատաբանել ու վարկաբեկել ակումբի գործունեությունը։ Դա եղել է փետրվարին, իսկ այս տարվա սեպտեմբերին նշված ակումբ է այցելել 21-ամյա Գեորգի Թարջումանյանը, որը հանրությանը հայտնի է բլոգեր Գեորգիքս անունով, եւ ցանկացել է հանդիպել ակումբի տնօրինության հետ՝ առաջարկելով 180 հազար դրամի դիմաց գովազդել ակումբը, ինչը տնօրինությունը մերժել է, ինչից հետո Գեորգիքսը սպառնացել է վարկաբեկել ակումբն ու անձնակազմին։

Գեորգի Թարջումանյանը` Գեորգիքսը մեզ ասաց, որ համացանցում տարածված տեղեկությունը հերյուրանք է` ինքը որեւէ մեկից գումար չի պահանջել, պարզապես բարձրաձայնել է «Դիվա» գիշերային ակումբի հաճախորդների դժգոհությունները. «Ապատեղեկատվություն է, լրիվ կեղծիք: Ես ոչ մեկից գումար չեմ ուզել եւ չեմ վերցրել: Նրանք ինձ եւ Արմանին անհիմն մեղադրում են, մենք ոչ մի նման թեմայի մեջ չկանք: Ասում են` քննչականը հաստատել է, որ մենք իբր շորթում ենք կատարել, բայց ինչպե՞ս կարող է քննչականը կիրակի օրով հաստատել դա: Լրատվամիջոցի անուն են սխալ նշել, թե իբր այդ լրատվամիջոցից են ներկայացել: Ես «Դիվա» ակումբի հետ որեւէ կապ չունեմ: Էդ ակումբի մասին ինչ ասես, որ չեն ասել, դեռ Վարդան Ղուկասյանի` Դոգի ժամանակներից էդ ակումբին անդրադարձ է եղել: Ակումբի սեփականատերը՝ ոմն Վարո, քրեական հետապնդման մեջ է եւ փախած է Հայաստանից»:

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30