Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության համաձայնագիրը օժանդակություն է ընտրարշավին. Շոյգու

Մայիս 28,2026 17:52 Share

ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն Ռուսաստանի անվտանգության խորհրդի հովանու ներքո անցկացվող անվտանգության առաջին միջազգային համաժողովում հայտարարել է, որ Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության համաձայնագիրը նման է ընտրարշավին օժանդակության, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Շոյգուն նաև նշել է, որ չի տեսնում որևէ նախադրյալ Հայաստանում ռուսական ռազմաբազայի գործունեության դադարեցման համար։

«Ինչ վերաբերում է ռուսական ռազմաբազային, ապա այն շարունակում է գործել, և մենք առայժմ որևէ նախադրյալ կամ սպառնալիք չենք տեսնում, որ այդ բազան այնտեղ չլինի»

,- ասել է Շոյգուն։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել